Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1054 թ. սելջուկյան սուլթան Տուղրիլը անհամար զորքով ներխուժեց Հայաստան: Նրա դեմ ելած հայ քաջերի մեջ էր Թաթուլ զորավարը: Մարտում նա մահացու վիրավորում է թշնամու իշխանավորներից մեկի որդուն, բայց ինքն էլ գերի է ընկնում: Տուղրիլը դիմում է Թաթուլին և ասում. «Եթե վիրավորն ապրի, քեզ ազատ կարձակեմ, եթե մեռնի, տանջահար կանեմ»: Աղերսանք սպասող սուլթանն ստանում է մի խիզախ պատասխան. «Եթե հարվածն իմն է, չի ապրի»: Թաթուլին տանջամահ արեցին, բայց նրա խոսքերը սասանել էին Տուղրիլի՝ հայերին հաղթելու հավատը:

Շատ հերոսներ են եղել նաև ռուս ժողովրդի պատմության մեջ: Հավանաբար, դուք լսել եք Իվան Սուսանինի անունը: Այս ծերունի գեղջուկը մոլորեցնելու համար թշնամու ջոկատն ուղեկցում էր դեպի անանցանելի անտառի խորքերը: Նա գիտեր, որ թշնամիները խաբեությունը հայտնաբերելուն պես կսպանեն իրեն: Բայց և այնպես շարունակում էր առաջ գնալ, որպեսզի փրկեր ռուս մարդկանց:

Հապա Հայրենական մեծ պատերազմի փառաբանված հերոսներ Ալեքսանդր Մատրոսովը, Նիկոլայ Գաստելլոն, Հունան Ավետիսյանը: Չէ որ նրանք գիտակցաբար գնում էին դեպի անխուսափելի մահը, որպեսզի մոտենար մեր հաղթանակի օրը:

Մարդիկ հերոսանում են նաև խաղաղ ժամանակ: Կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի պատվո գրքում գրանցված է տասնութամյա տրակտորիստ Անատոլի Մերզլովի անունը: 1972 թ. ամռան մի շոգ օր նա աշխատում էր ցորենի արտում, երբ պատահական կայծից բռնկեց կոլտնտեսային հացահատիկը: Անատոլին գլուխը չկորցրեց և պայքարի մեջ մտավ տարերքի դեմ: Նա փրկեց բերքն ու իր տրակտորը,