Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեմաներից անցնում է կենդանի իրականության պատկերմանը: Իրականության տարրերը նոր գործերում նա ընդհանրացնում, ներկայացնում է անմիջական հրճվանքի զգացում, հաղորդող հնչեղ գույներով: Հայաստանի պետական պատկերասրահում կամ նկարչի՝ Երևանում գտնվող տուն— թանգարանում: Նրա` այդ տարիների գործերը դիտելիս դուք կզգաք, որ սարյանական գույնը միաժամանակ լույս է կրում իր մեջ։ Ձեզ միանգամից կգրավի պատկերների ներսից ճառագող տաք լույսը։ Արևի այդ լույսը հայրենի բնությունից նկարչի ստեղծած զորեղ տպավորությունը չէ միայն։ Այն հատուկ իմաստ ունի. հնչում է իբրև կյանքի մեծ սիրո ու հավերժության խորհրդանիշ, իբրև մայր ժողովրդի` դարերում կոփված խոր կենսասիրության արտահայտություն։

Սարյանի կտավներում գծերի շարժումներն աշխույժ են, իսկ գույները՝ բազնազան ու երբեք չեն կրկնվում։ «Գիշեր» բնանկարում, օրինակ, չորս հիմնական գույների ներդաշնակությամբ արտահայտված է արևելյան լուսնկա գիշերների խորհրդավոր լռությունը: «Քաղաքիկի ծաղիկները» նատյուրմորտում վճիտ գույները հնչում են զանգակների բերկրալի ղողանջների նման: «Փյունիկյան արմավենի» նշանավոր կտավում, որը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, արևի կիզիչ լույսի իշխումն զգացվում է ամենուր՝ մարդկանց, կենդանիների, տնակների վրա: Լույսի ու գույնի զմայլելի զուգերգը երջանիկ, հոգեթով ապրումներ է հաղորդում դիտողին:

1915 թ. հայրենասեր նկարիչը թողեց վրձինը և Մոսկվայից եկավ Էջմիածին՝ օգնություն ցույց տալու 1915 թ. Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին՝ հատկապես զբաղվելով հիվանդ ու սովահար երեխաների փրկության գործով:

Հետագա հինգ տարիներին արվեստագետը ամբողջովին տարված էր հայրենանվեր գործունեությամբ: Իսկ երբ Հայաստանում հաստատվեցին սովետական կարգեր, Սարյանն ընտանիքով մշտական բնակություն հաստատեց Երևանում և անմնացորդ