Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոշորացույցով հնարավոր կլինի տեսնել սաղմնային արմատիկը, ցողունիկը, տերևիկները:

Սերմնակեղևով պատած ամուր սերմերը մեռած են թվում: Բայց ցորենի կամ սիսեռի հատիկը դրեք ափսեի մեջ զետեղված թաց բամբակի կամ թանձիֆի վրա և հետևեք, որ թանձիֆը կամ բամբակը չչորանա: Մեկ-երկու օրից սերմը կուռչի, սերմնակեղևը կպատռվի, և կերևա արմատիկը, իսկ հետո` ցողունիկը:

Սերմի մեջ թաքնված, պահ մտած կյանքը հանկարծ դուրս է հորդում: Սերմը ծլում է: Ծլման համար նրան անհրաժեշտ են ջուր, օդ և ջերմություն:

Սերմերի մի մասի կյանքը կարճ է, մյուսներինը, ընդհակառակը, շատ երկար: ՈՒռենու և բարդու սերմերը կենսունակ են միայն 5 կամ 6 օր: Դդմի սերմերի ծլունակությունը պահպանվում է 8 տարի, ցորենինը` 8 կամ 12 տարի: Ոլոռն իր ծլունակությունը չի կորցնում երեք տասնյակ տարի: Հարյուրավոր տարիներ տորֆաճահճի մեջ մնացած լոտոսի սերմը պահպանել էր ծլունակությունը:

Սերմերն անպայման պետք է պահել լավ օդափոխվող չոր, սառը տեղում: Սերմերը կենդանի են, նրանք շնչում են: Ահա դուք բովել էր արևածաղկի կամ դդմի սերմերը, և նրանք ավելի են համեղացել: Բայց նրանց մեջ եղած սաղմը մահացել է, ցանքի համար նրանք այլևս պիտանի չեն:

Մշակովի բույսերից ամենամանր սերմեր ունի ծխախոտը. նրանք կակաչի սերմերից էլ մանր են: Ամենախոշորը կոկոսյան արմավենու պտուղներն են. մեկ պտուղը կշռում է 2,5 կգ:

Բնության մեջ սերմերը տարբեր կերպ են տարածվում: Ուռենու և բարդու սերմերը, որոնց վրա մազիկներ կան, հեշտությամբ ցրվում են քամուց: Թխկու և հացենու սերմերն ունեն ելուստներ` թևիկներ, որոնք նրանց օգնում են թռչելու:

Մշակովի բույսերի սերմերը տարածվելու մասին «մտահոգվելու» կարիք չունեն: Երբ նրանք հասունանում են, մարդը հավաքում է դրանք, մաքրում և լավագույններն ընտրում հետագա ցանքի համար:

Սերմնաքաղ

Բրյանսկի մարզի անտառներից մեկում հայտնվել էր մի վնասատու՝ սոճու մետաքսագործ միջատի թրթուրը: Ծառերին ոչնչացում էր սպառնում: Անհապաղ հրավիրվեց մասնագետների հատուկ խումբ: Պատկերացնում եք, թե որքան մեծ եղավ մարդկանց զարմանքը, երբ պարզվեց, որ անտառում թրթուրներ արդեն չկան: Փոխարենը ծառից ծառ էին թռչում խոշոր, սև թռչուններ՝ սերմնաքաղները: Նրանք օգնության էին հասել մարդկանցից շուտ և ոչնչացրել թրթուրներ:

Գարնանը մարդիկ ուրախացած լուր են տալիս իրար՝ սերմնաքաղները վերադարձել են: Այդ մասին նույնիսկ թերթերում են գրում: Դրա պատճառն այն չէ միայն, որ սերմնաքաղների վերադարձը գարնան ստույգ նշան է: Սերմնաքաղն ամենաօգտակար թռչուններից է. վնասատուների զանգվածային բազմացման ժամանակ այն հաճախ դրանց ոչնչացնում է նախքան մարդկանց միջամտելը: Սերմնաքաղները հատկապես մեծ օգուտ են տալիս չրխկան բզեզի թրթուրները՝ այդ վտանգավոր վնասատուները ոչնչացնելով:

Եթե գարնանը դաշտ գնաք, ուշադրություն դարձրեք, թե սերմնաքաղը ինչպես է քայլում վարած արտի միջով. նա կտուցով շարունակ միջատներ է հանում հերկած հողի:

Սերմնաքաղը շատակեր թռչուն է և կշտանալու համար շատ միջատներ ու թրթուրներ է ուտում: Իսկ երբ ձագեր է ունենում, ավելի շատ է «աշխատում»: Սերմնաքաղները բնադրում են ծառերին, սովորաբար՝ գաղութներով: Մարտունի քաղաքատիպ ավանում բնադրում է սերմնաքաղների՝ 600 բույն հաշվվող մի մեծ գաղութ: Պատկերացրեք, թե որքա՛ն վնասատուներ կարող է ոչնչացնել մի քանի հարյուր սերմնաքաղից կազմված գաղութը:

Պատահում է, որ սերմնաքաղները պոկոտում են նաև ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի մատղաշ ծիլերը: Այդ ժամանակ դաշտերում պետք է