Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաղաղասեր ժողովուրդների հետ միասին ՍՍՀՄ-ը պայքարում է հանուն միջուկային զենքի արգելման, զենք, որի կիրառումը կարող է ոչնչացնել ողջ մարդկությանը:

Սովետական Միության և սոցիալիստական մյուս երկրների ջանքերով 1975 թ. Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հրավիրվեց կոնֆերանս: Այստեղ եվրոպական 33 պետությունների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի ղեկավարները փոխադարձ համաձայնության եկան այն հարցում, որ պետությունների միջև ծագող վեճերը չի կարելի լուծել պատերազմով, և որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է վճռի իր բախտը: Ժողովուրդները պետք է ձգտեն ավելի լավ ճանաչել միմյանց: Դրան կարող է նպաստել երկրների միջև առևտրական և մշակութային կապերի ընդլայնումը:

Կայուն խաղաղության, ժողովուրդների ազատության և անկախության համար հետագա պայքարի ծրագիրը զարգացվեց ՍՄԿԿ 25-րդ (1976 թ.), 26-րդ (1981 թ.) և 27-րդ (1986 թ.) համագումարներում:

Ողջ առաջադեմ մարդկությունը խոր հարգանքով ու երախտագիտությամբ է վերաբերվում մեր կուսակցության ընդունած Խաղաղության ծրագրին: Այդ ծրագիրը հետևողականորեն և անշեղորեն կենսագործում են ՍՄԿԿ-ն, նրա լենինյան Կենտրոնական կոմիտեն, Կենտկոմի քաղբյուրոն: Մեր կուսակցությունն ու կառավարությունը շարունակում են հանդես գալ սպառազինության մրցավազքը դադարեցնելու առաջարկություններով:

Այսօր հանուն խաղաղության մղվող պայքարին մասնակցում է սովետական ողջ ժողովուրդը: Բանվորը, կոլտնտնտեսականը, գիտնականը իրենց աշխատանքով բազմապատկում են մեր պետության հզորությունը, ուրեմն նաև մեր հնարավորությունները հաղթելու այն ուժերին, որոնք ձգտում են պատերազմ սանձազերծել:

Սովետական պետական գերբը և ՍՍՀՄ հիմնը

Մեր հայրենիքը՝ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, համաժողովրդական պետություն է: Այն ունի անկախության խորհրդանիշները՝ ՍՍՀՄ պետական դրոշը և պետական գերբը:

Գերբի սկզբնական նախագծում նկարիչը մուրճ ու մանգաղի հետ միասին պատկերել էր նաև երկսայրի սուր: Նախագիծը ցույց տվեցին Լենինին: Վլադիմիր Իլյիչը ուշադիր նայեց նախագծին:

– Հետաքրքիր է… Գաղափարը կա, բայց ինչի՜ համար է սուրը… Նվաճողական քաղաքականությունը մեզ բոլորովին խորթ է… և սուրը մեր խորհրդանիշը չէ:

Եվ Լենինն իր մատիտով վճռականորեն ջնջեց սուրը:

Այդպես ստեղծվեց Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության գերբը: Իսկ երբ 1922 թ. կազմավորվեց Սովետական Միությունը, նրա գերբի հիմքում դրվեցին ազատ աշխատանքի, խաղաղության և ժողովուրդների բարեկամության նույն խորհրդանիշները:

ՍՍՀՄ գերբը ներկայացնում է հասկերով շրջանակված երկրագունդը, որի ֆոնին պատկերված են մուրճ ու մանգաղ: Ծագող արևը գերբը լուսավորում է ուրախ ճառագայթներով, որոնք խորհրդանշում են աշխատանքի մարդկանց երջանիկ ներկան և նրանց հավատը կոմունիստական ապագայի հանդեպ: Հասկերը երիզող այլ ժապավենների վրա միութենական հանրապետությունների ժոովուրդների