Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(բամբուկի) և արմավենիների կանաչ զանգվածների մեջ թաքնված են գյուղերը:

Վիետնամցիների մեծ մասն աշխատում է բրնձի դաշտերում: Հերկելուց առաջ դաշտերն առատորեն ջրում են: Ջրիկ ցեխի միջով գոմեշները քաշում են փայտե հսկա սանրի նմանվող ցաքանը: Ապա մինչև ծնկները ջրում կանգնած կանայք հավասար շարքերով տնկում են բրնձի կանաչ սածիլները: Այդ դաշտերը միշտ ողողված են լինում ջրով, և վիետնամցի երեխաները գրեթե կլոր տարին մանր խեցգետիններ ու ձկներ են որսում այդտեղ: Բրինձ, ձուկ, բանջարեղեն՝ ահա վիետնամցիների ամենօրյա ուտելիքը:

Անտառապատ լեռներում բնակվող վիետնամցիները գոմեշների նախիրներ են արածեցնում, եղջերուներ որսում։ Անտառների փոքր բացատներում տնկում են եգիպտացորեն և կարտոֆիլին նմանվող պաշարներ`մանիռկա և տարո։

Վիետնամի մայրաքաղաք Հանոյն ունի լայնահուն, ստվարախիտ փողոցներ, բազմաթիվ զբոսայգիներ։ Լճակներից մեկի հարթ մակերևույթից վեր բարձրանում է Հանոյի հռչակավոր Մոտ Կոտ պագոդան(տաճարը): Այն կանգնած է մեն-մի սյան վրա և հիշեցնում է լոտուսի ծաղիկն իր ցողունին։ Պագոդան զարդարված է ծաղիկների ու վիշապների պատկերաքանդակներով։

Անցյալ դարի վերջին Վիետնամը գավթեցին ֆրանսիական գաղութարարները։ Տասնյակ տարիների դժվարին պայքարից հետո վիետնամական ժողովուրդը հաղթեց իր հարատահարիչներին։ 1954 թ. ֆրանսիացիները ստիպված եղան հեռանալ երկրից։ Բայց հաղթանակը լիակատար չեղավ։ Խախտելով կնքված պայմանագիրը` իմպերիալիստները երկրի հարավային մասում ստեղծեցին հետադիմական, հակաժողովրդական վարչակարգ: Այդպես Վիետնամը բաժանվեց երկու` Հյուսիսային(Վիետնամի