Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավելի ուշ շուրջերկրյա ուղեծիր դուրս եկան սովետական բազմաթիվ տիեզերագնացներ: Սովետական Միության տիեզերագնաց-օդաչուի կոչում ստացավ նաև աշխարհում առաջին կին տիեզերագնաց Վ. Վ. Տերեշկովան:

«Վոստոկ» անվանումը կրող առաջին տիեզերանավերը միտեղանի էին, իսկ արդեն «Վոսխոդա» տիեզերանավերով Տիեզերք թռան տիեզերագնացների ամբողջ անձնակազմերը: Այդպիսի տիեզերանավից Ա. Ա Լեոնովն աշխարհում առաջինը դուրս եկավ բաց Տիեզերք Սովետական «Սոյուզ» երկու տիեզերանավ փորձակայան կազմեցին, այնուհետև ուղեծիր դուրս եկավ աշխարհում առաջին ուղեծրային կայանը՝ «Սալյուտը»: Այնտեղ 23 օր աշխատեցին Գ. Տ. Դոբրովոլսկին, Վ. Ն. Վոլկովը, Վ.Ի. Պացաևը: Այսպես մեր երկիրն սկսեց Տիեզերքն ուսումնասիրել տիեզերական լաբորատորիաներում, ուղեծրային երկարաժամկետ կայաններում: 1984 թ. սովետական տիեզերագնացները «Սալյուտ» ուղեծրակայանում աշխատեցին 237 օր: