Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տպագրությամբ էին զբաղվում դա որդի Սուլթանշահը և տպագրիչ Հովհաննես Տերզնգին։

17-րդ դարում հայկականտպագրություն հիմնվեց նաև այլ քաղաքներում, օրինակ, Լվովում (Ուկրաինա), Նոր Ջուղայում (Իրան), Ամստերդամ (Նիդերլանդներ)։ Նոր Ջուղայում գիտնական Խաչատուր Կեսարացին և իր օգնականները ինքնուրույն պատրաստեցին հայկական տառամարմին ներ և մեքենա և 1638 թվականից սկսեցին մեսրուպատառ գրքեր հրատարակել։

Հատկապես կարևոր էր Ամստերդամի հայկական տպագրությունը։ Այստեղ հայ տպագրիչների մի ամբողջ խումբ էր գործումՈսկան Երևանցու ղեկավարությամբ։ Հետո նրան փոխդրվեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքը։ 26 տարվա ընթացքում 1660-1686 թվականներին, նրանք տպագրեցին շատ գրքեր'այբբենարաններ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը», «Արհեստ համարողությյան» առաջին աշխարհաբար գիրքը, առաջին տպագիր Աստվածաշունչը, որը 1222 էջանոց մի հսկա պատկերազարդ գիրք է։ Ոսկան Եթևանցին հայկական տպագրությունը շատ զարգացրել։ Նա առաջինն էր, որ տպագրեց բարձրորակ ևբազմաթիվ հայերեն գրքեր։

Իր ստեղծման օրսից սկսաց 260 տարի հայկական տպագրությունը մնաց օտարության մեջ, որովհետև Հայաստանում նրա համար պայմաններ չկային։ ԵՒ միայն 1771թ.Էջմիածնում տպարան հիմնադրվեց, ու Հայաստանի հողում տպագրեց առաջին գիրքը։ 1876թ. Հայկական տպագրությունը մուտք գործեց Երևան և Ալեքսանդրապոլ (այժմ Լենինական)։

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, սկսած 1921 թվականից, հայկական տպագրության կենտրոնն աստիճանաբար դարձավ Երևանը։ Այժմ Սովետական հայաստանում ամեն տարի հրատարակվում է շուրջ 1100 անուն գիրք, բազմաթիվ պարբերականներ են տպագրվում նաև հայկական սփյուռքում;

Տպագրական գործն այժմ խիստ կատարելագործվել է։ Ժամանակակից տպարաններում գրքի ամբողջ բնագիրը շարժվում է տպագրական շարժող մեքենաներով՝ տառաձուլիչ (մենաշար), տողաձուլիչ(տողաշար) և լուսաշար ավտոմատներով։ Մեքենաներն են տպագրում նաև պատկերները։ Այդ մեքենաները կեչվում են վերարտադրող լուսանկարչական ապարատներ։ Այնուհետև բնագրի շարվածքից և պատկերներից պատրաստվում են տպաններ, որոնցից արագագործ և հզոր տպագրական մեքենաները մեկ ժամում տպագրում են մինչև 4-5 հզ․ տպածո։ Մեքենաները դարսում են և կարում են տպած թերթերը։ Շատ բարդ ու խելացի մեքենաների օգնությամբ է տպագրվել նաև այս գիրքը։

Այն մասին թե ինչպես են ստեղծում մանկական գրքերը< ձեզ կպատմի հետևյալ գիրքը․ Волк И. И. Феброка чудес, М.«КИНО» в 1968

Տրակտոր

Ցորենի, աշորայի, կարտոֆիլի, բամբակի, բանջարեղենի հարուստ բերք ստանալու համար անհրաժեշտ է փխրեցնել սերմերի ցանքին կամ սածիլացմանը հատկացրած հողը, այն պարարտացնել, մաքրել մոլախոտերից, պայքար ծավալել բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ։ Կարևոր է նաև հասունացած բերքը արագ հավաքելը։

Հնում մարդն այդ ամենը անում էր սկզբում ձեռքով, հետո՝ ընտանի կենդանիների՝ եզների, ուղտերի, ձիերի օգնությամբ ։

Ջեչմաշարժիչի հայտնագործումից հետո մարդն սկսեց իր համար ստեղծել ավելի հզոր օգնականներ՝ մեքենաներ։19-րդ դարում Երևան եկավ «պողպատի հին»՝ տրակտորը։ Սկզբում այն օգտագործում էին բեռներ տեղափոխելու համար և բանակում։ Հետո տրակտորը դարփավ գյուղատնտեսսական գործիքների ու մեքենաների՝ հերկելու ժամանակ՝ գութանի, ցանելու ժամանակ՝ շարքարանի, քարշիչ;
Տրակտորները լինում են անվավոր և թրթուրավոր։ 

Թրթուրավոր տրակտորները շարժվում են մետաղե մետաղե երկու թրթուրներով։ Թրթուրները օղակաձև ագուցված մետաղե ժապավեններ են։ Անիվներն այդ ժապավենների մի հատվածից հրվում են, մյուս հատվածներն իրենց տակ են առնում, իսկ երրերդ հատվածը, որի վրայով տրակտորն արդեն անցել է, բարձրացնում են։ Տրակտորի համար ստացվում է անվերջանալի ռելսավող ուղի։ այդ պատճառով էլ թրթուրավոր տրակտորները հեշտությամբ անցնում են