Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չնայած տունդրայում անտառներ չկան, բայց այնտեղ շատ անտառաբույսեր են աճում, ինչպես օրինակ, թթուհատին մոտ մռաոչին, հապալասենին, մամուռները։ Գիտնականները ենթադրում են, որ հնում, ինչ-որ ժամանակ, տունդրայի տարածքում անտառներ եղել են։ Սակայն հետո վրա են հասել սառնամանիքները, և անտառները նահանջել են, իսկ որոշ անտառաբույսեր հարմարվել են նոր պայմաններին։ Եվ ոչ միայն հարմարվել են, այլև այստեղ ավելի փարթամ են աճում ու ծաղկում, ավելի վառ ծաղիկներ ունեն, քան անտառում։ Տունդրայում աճում են նաև գաճաճ ուռենիներ ու կեչիներ։ Անտառում խոտերն ու մամուռները թաքնվում են ծառերի տակ, իսկ տունդրայում, ընդհակառակը, ծառերը փռվում են գետնին և սառը քամուց պատսպարվում մամուռների ետևում։

Տունդրայում կան բազմաթիվ գետեր, գետակներ ու ճահիճներ։ Առատ ջրի պատճառով ջրային շատ թռչուններ՝ սագերը, բադերը, կարապները, սուզահավերը սիրում են ամռանը բնակվել տունդրայում։ Բայց ձմռան մոտ նրանք թռչում են հեռու հարավ, չէ՞ որ տունդրայի որոշ շրջաններում ձմռանը աստիճանից ցածր սառնամանիքներ են լինում։

Սակայն չնայած այդպիսի ցրտերին տունդրայում բնակվողներ կա նաև ձմռանը, թեև՝ ոչ շատ։ Դրանք են հյուսիսային եղջերուն , բևեռաղվեսը, բևեռային բուն, կաքավը և մանր կրծողները։

Անցյալում տունդրայում ոչ գյուղ կար ոչ քաղաք։ Տեղացի բնակիչներն զբաղվում էին որսորդությամբ և ընտանի հյուսիսային եղջերուների բուծմամբ։ Կերակրվելու համար եղջերուն միշտ պետք է տեղից տեղ գնա․ երբ մի տեղում ուտում վերջացնում է ողջ եղջերվամամուռը, անցնում է մյուսին։ Այդպես մարդը նա ստիպված էր լինում ջոչել նրա հետ։ Եղջերուի միսն ուտում էին եղջերվասածնակներով տեղից տեղ փոխադրվում, իսկ եղջերվենուց պատրաստում էին տաք հագուստ և նույնիսկ կացարան։

Այժմ, սովետական գիտնականների ջանքերի շնորհիվ, տունդրայի հարավային շրջաներում բանջարեղեն են աճեցնում և կաթնասուն անասուններ բուծում։ Տունդրայում կառուցվել են երկաթուղիներ ու խճուղիներ արդյունաբերական մեծ քաղաքներ, օրինակ, Վորկուտան, Տիկսին, Անադիրը, Նորելսկը։ Չէ՞ որ տունդրայում կան օգտակար հանածոներ՝ ածուխ, երկաթ, նիկել, պղինձ, գազ և այլն։

Տուրգենև Իվան Սերգեևիչ

Սպասկոյե-Լոտովինվը կալվածքի տիրուհին՝ Վարվառա Պետրովնան, խիստ զայրացած է։ Ինչ հաջողությամբ էր իր ճորտուհուն՝ հմուտ ասեղնագործուհի Լուշային վաճառելու հարևան կալվածատիրոջը։ Եվ հանկարծ այդ շահավետ գործարքը խափանում են և այն էլ ով, Վարվառա Պետրովնայի հարազատ որդին՝ աչքի լույս Վանեչկան Իվան Սերգեևիչը։

Արձակուրդներին Պետերբուրգից վերադարձել էր հարազատ Սպսկոյե, իմացել գործարքի մասին և ընդդիմացել։ Դարեր ի վեր կալվածատերերը ճորտ գյուղացիների տերն էին նրանց վաճառում էին ուրիշ կալվածատերերի, զինվորության տալիս, ամուսնացնում իրենց հայեցողությամբ՝ չհարցնելով նույնիսկ նրանց կարգավիճակը