Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձյան վրա 10 սմ տրամագծով և մոտավորապես 400 գ քաշով մի ձու է ածում: Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես, որ այն հենված լինի իր թաթերին: Հիմա արդեն ոչ մի սառնամանիք սարսափելի չէ: Եթե հարկ է լինում ձուն տալ մայր պինգվինին, հայրն այն դուրս է գլորում ձյան վրա, և մայրը ձուն անմիջապես թաքցնում է իր փորի վրայի տաքուկ բնում: Ահա թե ինչու պինգվինները բների կարիք չեն ունենում: Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:

Ձվից դուրս եկած ճուտիկները հավաքվում են «մանկապարտեզներով», բայց մայրերն ինչ–որ կերպ կարողանում են ընդհանուր խմբում զանազանել իրենց ձագին և նրան կերակրում են կտնառքում բերած ձկնով: Փոքրիկ պինգվինները ծածկված են լինում բաց գույնի աղվամազով, իսկ աչքերը շրջանակված են լինում զվարճալի սպիտակ «ակնոցով»: Ծակող քամուց ու սառնամանիքից պաշտպանվելու համար նրանք (երբեմն՝ նաև հասուն պինգվինները) հոծ խմբեր են կազմում: Խմբի ներսում տաք է, իսկ խումբն ինքը կարծես անընդհատ շարժման մեջ է. սառած թռչունները դրսից դեպի ներս են շարժվում և իրենց ընկերների թիկունքում տաքանում:

«Պիոներ»

Ձեզանից շատերն են, հավանաբար, «Պիոներ» ամսագրի բաժանորդներ և բավականությամբ են ընթերցում նրա յուրաքանչյուր համարը: Իսկ գիտե՞ք, որ նրա առաջին ընթերցողները եղել են դեռևս ձեր պապիկներն ու տատիկները. մանկապատանեկան պատկերազարդ այդ ամսագիրը, որն սկզբում կոչվում էր «Պատկոմ», լույս է տեսնում 1923 թվականից:

Այն ժամանակ նորաստեղծ Սովետական Հայաստանը նոր–նոր վերականգնում էր ավերված տնտեսությունը, հաղթահարում անցյալից ժառանգություն մնացած դժվարությունները: Եվ «Պիոները» իր մասնակցությունը բերեց այդ գործին: Անդրանիկ համարում նա կոչով դիմեց առաջին պիոներներին՝ պատկոմներին, բոլոր դպրոցականներին ու նրանց ծնողներին՝ ապաստանելու, ամեն տեսակ օգնություն ցույց տալու որբացած երեխաներին, որոնց մեջ ստվար զանգված էին կազմում 1915 թ. Մեծ եղեռնից փրկված գաղթական մանուկները: Այնուհետև ամսագիրն իր էջերում պատմում էր պիոներ–դպրոցականների ուսման, նրանց կատարած բազմաթիվ օգտակար գործերի և այն խանդավառության մասին, որով նրանք լծվել էին նոր կյանքի կառուցմանը:

Հանդեսը պիոներ–դպրոցականներին դաստիարակում է հայրենասիրության և ինտերնացիոնալիզմի ոգով սովորեցնում, թե ինչպիսին պետք է լինի իսկական պիոները՝ կոմունիզմի ապագա կառուցողը: Զետեղած նյութերով նա իր փոքրիկ ընթերցանողների մեջ սեր է արթնացնում դեպի ուսումն ու աշխատանքը, արվեստն ու գրականությունը: «Ջոկատներում և դրուժինաներում», «Պիոներ–դպրոցական կյանք» և այլ խմբագրերի տակ տեղեկություններ են հաղորդվում մեր և միութենական մյուս հանրապետությունների պիոներ–դպրեցականների հետաքրքիր նախաձեռնությունների, նրանց կատարած ուշագրավ գործերի, ինչպես նաև արտասահմանյան երկրներում ապրող ձեր հասակակիցների վերաբերյալ: «Գիտե՞ք, որ...» խորագրի նյութերը պատմում