Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուռենի

Մեր հանրապետության գետերի,գետակների,առվակների ու լճերի ափերին, ձորերում, այնտեղ, ուր հողը խոնավ է, հաճախ կարելի է տեսնել բավականին խոշոր, երբեմն՝ ջրերին հակված ճյուղերով գեղեցիկ ծառեր: Դրանք ուռենիներ են: Նրանք կարող են ունենալ 20—30մ բարձրություն, 60—120 սմ, որոշ տեսակներ՝ 2—3մ տրամգծով բուն: Կան նաև թուփուռենիներ, որոնք մեզ մոտ չեն աճում:

ՈՒռենին ծաղկում է վաղ գարնանը: Նրա ճյուղերը ծածկվում են թավամազ ու խոշոր,սպիտակ, գորշ կամ դեղնավուն բողբոջներով՝ կատվիկներով: Գարնանն անչափ գեղեցիկ են ուռենու նոր բացվող, դեղնականաչ, նուրբ տերևները որոնք նշտարաձև սղոցանման կտրտված եզրերով:

Խոնավասեր լինելուց բացի, ուռենին նաև լուսասեր է ու ցրտադիմացկուն:Երաշտին չի դիմանում: Նրա սերմերը, որ հասունանաում են պտղի՝ տուփիկի, մեջ և ունեն երկար մազմզուկներ, սովորաբար շատ արագ կորցնում են ծլունակությունը և չորանում: Այդ պատճառով ուռենին հիմնականում բազմանում է կտրոններով ու ճյուղերով:

Ուռենին շատ արժեքավոր հատկություն ունի:Նրա կեղևն ու տերևները հարուստ են բարձրորակ դաբաղանյութերով և օգտագործվում են կաշվի մշակման ժամանակ:Նրանք պարունակում են նաև բուժիչ նշանակություն ունեցող նյութեր, դրա համար էլ կիրառում են դեղագործության մեջ: Ուռենու արմատներն ունեն մացառներ առաջացնելու հատկություն, ուստի նրանցով ամրացնում են ջրավազանների, գետերի, լճերի ափերը, անտառապատում աղուտները: Նրա շատ տեսակներ, հատկապես ոսկեդեղին, ասես «հերարձակ»ընձյուղներով լացող ուռենին, լայնորեն օգտագործվում են դեկորատիվ կանաչապատման համար։ Ուռենու մատղաշ ճյուղերից զամբյուղներ, քթոցներ, կողովներ են հյուսում, պատրաստում հյուսածո աթոռներ, բազկաթոռներ։ Երեխաները դրան ցից շվիներ են ասում։

Ուռենին տարածված է երկրագնդի շատ վայրերում, բացի արևադարձային շրջաններից։ Սովետական Միության, այդ թվում՝ մեր հանրապետության տարածքում հանդիպում է գրեթե ամենուրեք։

Ուսուցիչ

Մեր երկրի լավ ավանդույթներից են ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց մեծարանքի օրերը։ Մենք տոնում ենք հանքափորի, մետալուրգի, հրետանավորի, երկրաբանի և շատ ու շատ այլ մասնագետների օրեր։ Համաժողովրդական տոն է դարձել նաև ուսուցչի օրը։ Սովետական կառավարության որոշմամբ այն նշվում է ամեն տարվա հոկտեմբերի առաջին կիրակի օրը։ Վ. Ի. Լենինն ասել է «Շեզ մոտ ժողովրդական ուսուցիչը պետք է դրված լինի այնպիսի բարձրության վրա, որի վար նա երբեք կանգնած չի եղել, կանգնած չէ և չի էլ կարող կանգնած լինել բուրժուական հասարակության