Պիոներներ
Պիոներ նշանակում է առաջին, առաջավոր, առջևում ընթացող, նորը հայտնագործող: Աշխարհի բոլոր լեզուներով այդպես են անվանում նորի հիմնադիրներին, նորարարներին ու գյուտարարներին, նրանց, ովքեր մարդկանց համար համարձակ ու դժվարին ճանապարհ են բացում դեպի նորը, անհայտն ու հարկավորը: Մենք ասում ենք՝ Արկտիկայի և խոպանի պիոներ, ատոմի և Տիեզերքի պիոներ: Սովետական ողջ ժողովուրդը նույնպես պիոներ է, որովհետև պատմության մեջ առաջինը նա տապալեց ցարին, կալվածատերերին ու կապիտալիստներին առաջինը նա է նոր, կոմունիստական դարաշրջան բացում, առաջինն է ողջ մարդկության համար երջանիկ կյանքի ուղի հարթում:
«Երեխաներ, դուք... նոր աշխարհ կառուցողների զավակներ եք, - գրել է Մ. Ս. Գորկին, - դուք նույնպես ոտք եք դնում հենց նոր ձեզ համար հայտնագործված մի երկիր, դուք այնտեղ կապրեք իբրև նրա բոլոր գանձերի տերը, իբրև ինքներդ ձեզ համար աշխատող ազատ աշխատավորներ: Ձեր առջև գեղեցիկ ու