Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքի շարժումով մի քանի ճանճ է սպանում կամ թրի հարվածով մի քանի բանջար է թրատում, «սխրանքը», գրել տալիս փալասի վրա, դրոշակ դարձնում ու ճամփա ընկնում: Թյուրիմացաբար կամ դիպվածով ձի է ձեռք գցում, տեր դառնում հարուստ քարավանի, վախից ու դարձյալ դիպվածով վագր է հեծնում և հնազանդեցնում ավազակաբարո հսկաներին: Իսկ երբ հարևան թագավորը կամ իշխաները կռիվ են գալիս, փտած ծառն արմատահան է անում, ցրում նրանց զորքը կամ աչքերը փակ մենամարտում ու սպանում է թագավորին և իրեն թագավոր հռչակում:

Հավանաբար, կհարցնեք, թե ինչպե՞ս է հապա վախկոտ ու թույլ Քաջ Նազարին հաջողվում «գործել» այս բոլոր «սխրանքները»: Հաջողություների համար նա պարտական է ոչ թե իր «քաջությանն» ու ճարպկությանը», այլ բարենպաստ այն հանգամանքներին, որ ստեղծվում են նրա հարմար: Քաջ Նազարի բախտը բերում է, որովհետև նրան շրջապատող միջավայրում տրիում են կույր ստրկամտությունն ու հանդուրժողականությունը, մարդիկ ավելի շատ հաշվի են նստում նրա շինծու համբավի, քան թե բուն էության հետ:

Հ. Թումանյանից բացի, Քաջ Նազարի հեքիաթը մշակել են նաև ուրիշ հայ գրողներ: Այդ մշակումներից են, օրինակ, Ա. Իսահակյանի «Աղա Նազարը», Ս. Զորյանի «Անհաղթ Նազարը», հատկապես Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» հեքիաթ—կատակերգությունը:

Հեքիաթի հերոսը կերպավորվել է նաև երաժշտության («Քաջ Նազար» օպերա), նկարչության, քանդակագործության մեջ, կինոյում