լուծելով ապարները, ջուրը և հանքային նյութեր են ստանում: Ահա թե ինչու քարաքոսները կարող են ապրել նաև լերկ ժայռերին: Քարաքոսը, առանձնապես եղջերվաքոսը, հյուսիսային եղջերուների հիմնական կերն է:
Քարի դար
Գիտնականների կարծիքով, դեռևս մոտ 2 մլն. տարի առաջ երկրագնդի վրա բնակվել են մարդկանց նախնիները կամ, ինչպես նրանց անվանում են, «մահակներ վերցնող կապիկները»: Գոյության միջոցներ ձեռք բերելու համար նրանք սկզբում իբրև գործիքներ գործածում էին քարի ու փայտի բնական կտորտանքը: Սակայն պատրաստի քարաբեկորները միշտ չէ, որ հարմար էին հարկավոր գործողությունը կատարելու համար, ուստի նրանք աստիճանաբար սկսեցին քարին, ոսկրին ու փայտին որոշակի ձև տալ: Աշխատելու ընթացքում էլ հետզհետե զարգացան նրանց ձեռքերն ու ոտքերը, գլխուղեղը, առաջացավ հոդաբաշխ խոսքը: Մարդկության պատմության ահա այդ առաջին ու ամենաերկարատև ժամանակաշրջանը, երբ գործիքները հիմնականում պատրաստում էին քարից, պայմանականորեն անվանեց «քարի դար»:
Քարի դարի մարդիկ սկզբում բնակվել են երկրագնդի առավել տաք վայրերում` Աֆրիկայում, Եվրոպայի ու Ասիայի հարավային շրջաններում: Սնվելու համար նրանք հավաքել են պտուղներ, բույսեր, արմտիք, սողուններ, որդեր, որսացել մանր, երբեմն՝ նաև խոշոր կենդանիներ, որոնց միսը խորովում էին խարույկի վրա, թափառել գետերի, լճերի ափերին, անտառներում, ուր համեմատաբար հեշտ էր պատրաստի սնունդ գտնելը: Նրանց համար կացարան են ծառայել քարայրները, բնական խորշերը, ծառերի փչակները, որոնք սովորաբար մոտ են եղել կարծր քարերով հարուստ տեղանքին, քանի որ այդ քարերը ջարդելիս ստացվում էին ավելի սուր ծայրերով ու շեղբերով գործիքներ: Բնության տարերքների դեմ պայքարելու