Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովետական մարզիկներն Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են 1952 թվականին: Այդ ժամանակից մինչև 1980 թվականը տեղին ունեցած ութ Օլիմպիական խաղերում Սովետական Միության հավաքականների կազմում հանդես են եկել նաև Հայաստանի հանրապետության 25 մարզիկ՝ 11 մարզաձևից: Նրանցից 18 մարզիկ նվաճել են 11 ոսկե, 10 արծաթե և 7 բրոնզե մեդալ: Սովետական Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճել է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը՝ 1952 թվականին Հելսինկիում տեղի ունեցած 15-րդ օլիմպիական խաղերում: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնի կոչման են արժանացել Սովետական Հայաստանի մարզիկներ հնգամարտիկ Իգոր Նովիկովը և մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը: Չեմպիոն են դարձել նաև բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, թեթև ատլետ Ֆաինա Մելնիկը, ծանրորդ Յուրի Վարդանյանը, մարմնազմարզիկ Էդուարդ Ազարյանը:

Օձ

Օձերն ունեն ճկուն, վերջավորություններից զուրկ մարմին, որը մերթ պարանի պես ոլորվում է, մերթ անսպասելի ուժոցվ հանկարծ ուղղվում է և գալարվելով սողում: Օձը տեղաշարժվում է՝ հողին հենվելով փորի վրա եղած թեփուկներով, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կոսոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենային, օձը շարժվել չէր կարողանա, ապակե մակերևույթին օձը անօգնական է: Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են ծառն ի վեր, այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը:

Օձերը նաև լողում են: Անակոնդա հսկա վիշապօձը կամ հայկական լորտուն շատ են լողում և երկար մնում են ջրում: Կան ծովային օձեր, որոնց ողջ կյանքն անցնում է ջրում: