Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք շնչում ենք: Համաշխարհային օվիկիանոսում է ծնունդ առել կյանքը: Այստեղ են բնակվում երկրագնդի վրա հայտնի կենդանի էակների կեսից ավելին: Ծովերից ու օվկիանոսներից արդյունահանում են շատ ու շատ համեղ սննդամթերքներ` ձկներ, խեցգետիններ, ծովասանրեր, ծովակաղամբ, ոստերեներ: Զուր չէ, որ ձկնորսներն ասում են. «Ծովը մեր արտն է»:

Ծովերի ու օվկիանոսների հատակից արդյունահանում են նավթ: Բուն ծովի շրջանում լուծված են բոլոր կամ գրեթե բոլոր հայտնի քիմիական տարրերը, այդ թվում՝ ոսկի և ուրան: Ծովի ջիրց ստանում են կերակրի աղ: Ծովի այդ մասնիկին անպակաս է մեր սեղանից:

Մարդիկ դեռ չեն սովորել օգտագործել ծովային ալիքների հիրավի վիթխարի ուժը: Սակայն առաջին քայլերն արդեն արված են. մակընթացային էլեկտրակայաններում ծովային մակընթացությունների էներգիան խոփակերպվում է էլեկտրականի: Այդպիսի էլեկտրակայան կառուցված է նաև մեր երկրում` Բարենցի ծովում:

Ծովերի ու օվկիանոսների ափերին կան բազմաթիվ նավահանգիստներ: Չէ՞ որ ջրի մակերևույթն աշխարհի տարբեր երկրներն իրար կապող հաշալի ուղի է: