Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այլ ծառեր: Հազարամյա ընտրության և ժողովրդական սելկցիայի միջոցով Հայաստանում ստեղծվել են ծիրանենու, տանձենու, խաղողի բազմաթիվ նոր սորտեր։ Համաշխարհային հռչակ են վայելում հատկապես ծիրաններն ու դեղձերը։ Այժմ մեր հանրապետության պտղատու այգիներն զբաղեցնում են ավելի քան 50 հզ. հեկտար տարածություն, մշակվում են 18 պտղատու տեսակներ։

Պրժևալսկի Նիկոլայ Միխայլովիչ

(1839—1888)

Պրժևալսկին երկար տարիներ ծառաել է որպես սպա, բայց մանկուց երազում էր ճանապարհորդությունների մասին։ Մեկ անգամ չէ, որ մտադրվել էր մեկնել Աֆրիկա, այն ժամանակ գրեթե չուսումնասիրված այդ աշխարհամասը, բայց արշավախմբի համար միջոցները չէին բավականացրել։ Պրժևալսկին ոչ պակաս խանդավառությամբ, սակայն, հետազոտեց Հեռավոր Արևելքը։ Իսկ 1870 թ. մի քանի ուղեկիցների հետ մեկնեց Մոնղոլիա և Չինաստան։ Լեռնաշղթաները, անապատները, ավազներում կորչող գետերը, ձյունախառն բուքն ու հիսուն աստիճանի շոգը հաղթահարվեցին այդ մարդու քաջության և կամքի շնորհիվ, մարդ, որը միշտ կարողանում էր հասնել իր արջև դրած նպատակին։

Երբեմն՝ ձիով, երբեմն՝ ոտքով Պրժևալսկի Կենտրոնական Ասիայի անհայտ տարածություններով կտրեց-անցավ ավելի քան 33 հզ. կմ։ Նա նկարագրել է մինչ այդ չուսումնասիրված տասնյակ լեռնաշղթաներ։ Չէ՞ որ նրանից առաջ ոչ ոք չգիտեր անգամ, թե ինչ ուղղությամբ են ձգվում այդ խոշորագույն լեռնաշղրաները։

Պրժևալսկին առաջինն էր, որ կազմեց ասիական խոշոր անապատների, այդ թվում՝ խորհրդավոր Գոբի անապատի գիտական նկարագրությունը։ Նա հասավ մինչև չինական հզոր գետեր Յանցզիի ու Հուանհեի վերին հոսանքները և նկարագրեց Կենտրոնական Ասիայի ամենամեծ գետը՝ Թարիմը։ Այդ բոլորից հետո միայն կազմվեց Կենտրոնական Ասիայի հավաստի քարտեզը։ Նրա քննախույզ հայացքը նկատում էր թե՛ ասիական ժողովուրդների սովորույթները, թե՛ կլիմայի առանձնահատկությունները։ Իր գիտական արշավների ժամանակ Պրժևալսկու կազմած հավաքածուները տարիներով ուսումնասիրում էին գիտնականները։ Նախքան նրա հետազոտությունները՝ Կենտրոնական Ասիայի բուսական և կենադանական աշխարհի մասին եղած պատկերացումները կցկտուր էին ու աղքատիկ։

Պրժևալսկու հավաքած հերբարիումի 15 հզ. բույսերից 218 տեսակը անհայտ էին ժամանակի գիտությանը։

Պրժևալսկին առաջինն է նկարագրել գիտական աշխատություններում մինչև այդ երբեք չնշված տասնյակ տեսակի կենդանիների, այդ թվում՝ վայրի ձիուն, որը հիմա կոչվում է Պրժևալսկու ձի։

Մեծ ճանապարհորդ և Ասիայի նշանավոր հետազոտող Նիկոլայ Միխայլովիչ Պրժևալսկին համաշխարհային փառք բերեց ռուսական աշխարհագրական գիտությանը։