Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարճ ժամանակ միայն հավատաց ցարին և շուտով հասկացավ, որ նրա խոստումները լոկ խոսքեր են: Նա չդարձավ ցարի հլու ծառան, թեև այդ դեպքում պատվի ու հարստության կտիրանար:

Պուշկինի ամենից վեր ճշմարտոիթյունն էր գնահատում և միշտ միայն այն էր գրում, ինչ մտածում էր: Այդ պատճառով բոլոր երեսպաշտ ու վախկոտ ազնվականները նրան չեին սիրում, նախանձում էին բանաստեղծի տաղանդին ու խելքին, համարձակությունն ու ազնվությանը: Ցարական պաշտոնյաները նրան հսկողության տակ էին պահում, արգելում տպագրել շատ ստեղծագործություններ միջամտում անձնական կյանքին ու գործերին: Բանաստեղծն արիաբար պայքարում էր նրանց դեմ և շարունակում աշխատել: Բայց մի անգամ ազնվական չարագործները չափազանց գարզելի ձևով վիրավորեցին բանաստեղծին, և ոչ միայն նրան, այլև նրա կնոջը: Եվ Պուշկինի համբերության բաժակը լցվեց:

1837 թ. Պուշկինի և նրան չարախոսողներից մեկը` ռուսական բանակում ծառայող ֆրանսիացի սպա Դանտեսի միջև տեղի ունեցավ մենամարտ: Բանաստեղծը ծանր վիրավորվեց: Երկու օր ու գիշեր նա տանջվում էր դաժան ցավից, բայց երբեք չտնքած: Փետրվարի 10-ին Պուշկինը մահացավ: Մահացավ երիտասարդ տարիքում` 38 տարին չոլորած: Ողջ առագադեմ Ռուսաստանը ողբում էր այդ մահը իբրև ահավոր մի դժբախտություն` կրկնելով գրող Վ Ֆ Օդոևսկու խոսքերը. Ռուսական պոեզիայի արևը մայր մտավ:

Պուշկինը կարճ ապրեց, բայցայն, ինչ հասցրեց անել, կբավականացներ մի քանի երկարատև կյանքի համար: Նրա շնորհիվ ռուս գրականությունը  դարձավ աշխարհի մեծագույն գրականություններից մեկը: Գրեթե բոլոր մեծ գրողները, նկարիչները, կոմպոզիտորները, բազմաթիվ գիտնականներ ընթերցել ու վերընթերցել են Պուշկինի ստեղծագործությունները, սովորել նրանից: 
Իրոք, այն, ինչ գրում է Պուշկինը կախարդանքի է նման 
Հողմը մեգով երկինքն առնում
Գալարում է բուքը ձյան...
Ընդամենը յոթ բառ բայց ինչպիսի ահեղացունց տեսարան ինչ մթամած ու մռայլ է երկինքը, որքան կատաղի է սուլում քամին, թեև քամու սուլոցի մասին դեռ ոչինչ չի ասված. կարծես բառերն իրենք են սուլում ու ոռնում` գալարու-ում, բու-ուքը: Այս տողերում ասես հողմի շառանչ է լսվում: 

Սակայն, ուշադրություն դարձրեք խոսվում է սարսափելի ու մռայլի մասին, բայց ողջ բանաստեղծությունը գեղեցկությամբ է շնչում: Բառերն, ասես իրենք իրենց են տողեր կազմում և հնչում իբրև երաժշտություն: Դա պատահական չէ: Պուշկինի ստեղծագործություններում արտացոլվում է բնության գեղեցկությունը, ողջ հիասքանչ աշխարհը, ուր ապրում է մարդը:

Այո, աշխարհում դեռ կան և հարստահարություն, և հարստահարություն, և ոճիր ու սուտ, ասում է Պուշկինը, բայց կան նաև ճշմարտություն, սեր ու գեղեցկություն, և դրանք անպարտելի են: Հիշենք, օրինակ, Ձկնորսի և ոսկե ձկնիկի հեքիաթը: Ո՜վ պատժվեց վերջում, պառավն, անշուշտ որ մնաց կանգնած իր կոտրած տաշտակի առջև: Իսկ ո՜վ էր մեղավորը, պարզ է, պառավն ինքը՝ իր անհագ ագահությամբ ու չարությամբ. Պուշկինը ցույց է տալիս, որ միշտ այդպես է լինում. նա ով չարիք է գործում, ով մտածում է միայն իր մասին, վաղ թե ուշ ինքն է իրեն պատժում, չարը երբեք չի հաղթի բարուն ու ճշմարտությանը: 
  Պուշկինի ստեղծագործությունները կարդալի դուք կնկատեք նաև, որ նա գրում է զարմանալիորեն հասկանալի լեզվով՝ պարզ բառերով, կարճառոտ, արտահայտիչ դարձվածքներով: Այդպես են գրված նրա բանաստեղծուէյունները, նրա արձակ երկերը՝ Բելկինի վիպակները, Կապիտանի աղջիկը, Պետրոս Մեծի արապը այդպես է գրված նրա Եվգենի Օնեգին չափածո վեպը: 
Պուշկինի գրական լեզուն թափանցիկ է, վճիտ ու պարզ: Բայց երբևէ նայել եք չափազանց վճիտ ու թափանցիկ լճի մեջ: Թվում է, ձեռքդ մեկնես, հատակին կհասնես: Մինչդեռ իրականում այն շատ խորն է: Այդպես է նաև Պուշկինը: Նրա պարզ բառերի ետևում մեծ իմաստություն է թաքնվքծ, որը սակայն, մենք հասկանում ենք միայն աստիճանաբար, տարիների ընթացքում: Այդ պատճառով էլ Պուշկինի ստեղծագործությունները կարելի է բազմիցս վերընթերցել և ամեն անգամ նորովի, նորից ու նորից հրճվել ու զարմանալ: