Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է քշում-տանում: Իսկ երբ կրկին սկսվեն անձրևները, կապտականաչ ջրիմուռները նորից կվերակենդանան:

Կանաչ ջրիմուռները նույնպես կարող են ապրել հողի մակերևույթին, բայց, այնուամենայնիվ, ավելի հաճախ նրանք հանդիպում են ջրում:Դրանց մեջ կան մանրիկ, միաբջիջ ջրիմուռներ, որոնք ազատ լողում են ջրի մակերևույթին, և խոշոր ջրիմուռներ, որոնք կպչում են ջրի հատակին:

Բոլոր գորշ ջրիմուռները շատ խոշոր բույսեր են։ Ծովերում և օվկիանոսներում նրանք գոյացնում են ստորջրյա մացառուտներ՝ իսկական ջունգլիներ։ Սարգասյան ծովում ապրում են սարգասներ կոչվող ջրիմուռները, որոնց անունով էլ կոչվել է ծովը։ Ափերի մոտ սարգասները կպչում են հատակին, իսկ բաց ծովում լողում են դրեյֆում։ Երբեմն դրանք այնքան են շատանում, որ նույնիսկ խանգարում են նավագնացությանը։

Կարմիր ջրիմուռները նույնպես ծովերի և օվկիանոսների բնակիչներ են, բայց չեն կարողանում դրեյֆել, այլ կպչում են ժայռերին, խեցիների կամ ուրիշ ջրիմուռների։

Ջրի մակերևույթին լողացող մանր ջրիմուռները թիոտանի խեցգետինների և ծովային այլ մանր կենդանիների կերն են։ Իրենց հերթին, ծովային այդ բոլոր կենդանիներով