գիտաարտադրական միավորումը, որը ՍՍՀՄ քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից է: Նրա թողարկած շուրջ 30 տեսակի արտադրանքն առաքվում է ինչպես միութենական տարբեր հանրապետություններ, այնպես էլ արտասահմանյան երկրներ: Երևանում գործում է նաև ռետինատեխնիկական իրերի գործարան, որտեղ ռետինեից պատրաստված են լայն սպառման առարկաներ:
Ռնգեղջյուր
Կար ժամանակ, երբ այս կենդանիներն ապրում էին երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում: Այժմ նրանք պահպանվել են Աֆրիկայի և Ասիայի առանձին շրջաններում միայն, այն էլ՝ ընդամենը մի քանի հազարի հասնող քանակությամբ: Եվ դա զարմանալի չէ, ռնգեղջյուրներին ոչնչացնում են թե՛ բնիկները` միս ու ճարպ հայթայթելու համար, թե՛ եղջյուրների վաճառքով զբաղվող որսորդները:
Դեռևս մի քանի տասնամյակ առաջ ամեն տարի Աֆրիկայից արտահանում էին այդ կենդանիների տասնյակ հազարավոր կիլոգրամ եղջյուր: Իսկ ռնգեղջյուրների եղջյուները թեև մեծ են (որոշ տեսակների եղջյուրների երկարությունն ավելի քան 70 սմ է), բայց այնքան էլ ծանր չեն, կազմված են կիպ հատված, եղջրային նուրբ, սնամեջ «թելիկներից»: Պատկերացնում եք քանի՜ կենդանի պետք է ոչնչացնել հարյուր կիլոգրամ եղջյուր հավաքելու համար: Ահա թե ինչու է երկրի վրա այդքան քիչ ռնգեղջյուր մնաց:
Թեև ռնգեղջյուրի եղջյուրը կազմված է նուրբ «թելիկներից», բայց այն սարսափելի զենք է: Պատկերացրեք 2-4 մ երկարությամբ, գրեթե 2 մ բարձրությամբ և 2 3 տոննա քաշով մի հսկայի, որը սլանում է վիթխարի եղջյուրն առաջ ցցած: Վա՜յ նրան. ով կանգնի ճանապարհին:
Բայց բավական է որ մոտեցող գազազած ռնգեղջյուրի ճանապարհից մի կողմ քաշվես, և կենդանին կսլանա կողքովդ. նա նա վատ է տեսնում:
Կատաղած ռնգեղջյուրը կարող է ոչնչացնել ում ասես: Բայց եթե խոշոր կենդանիները չեն համարձակվում հարձակվել այդ հսկայի վրա, ապա պիծակներն ու մլակները նրա նկատմամբ ոչ մի ակնածանք չեն տածում: Անգամ հաստ կաշին ռնգեղջյուրին չի փրկում նրանցից:
Ցերեկը ռնգեղջյուրները քնում են մացառուտներում, կողքի վրա պառկած ու ոտքերը խաչած, ահեղ խռմփոցով, իսկ գիշերը դուրս են գալիս սնվելու: Ռնգեղջյուրն ահռելի ստամոքս ունի. նրա երկարությունը մինչև 1,5 մ է, լայնությունը՝ 75 սմ: Եվ այդ մեծ ստամոքսը լցնելու համար նա ստիպված արածում է ողջ գիշերը՝ սնվելով արմատներով, խոտով, տերևներով, բուսական ցանկացած հարմար կերով՝