Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի ուրիշ տեղ պատահական գտնվեցան երկու արձանագրություններ, որոնց քարերը հնար եղածին չափ հավաքելով և կազմելով՝ ըստ կարի կարդացի և կուղարկեմ Ձեզ։

1․ Ի թւ ՈԾԹ Շնորհիւն Քի յիշխանութեանս Մանտատորթ/ա խուցէս ամիր սպասալար շահնշահ Զաքարիաի ես ղիմէ/թիշ ... ի ղիւգակից Գրիգորի մեծաւ յուսով և ․․ ․․․ այ ....անաւ... .. ...վերստին շինեցի զՍբ Սարգիս ի հալալ արդեանց առն իմո վասն փրկութեան հոդոյ նորա և ծնաւղաց մերոց և զաւակաց մերոց և եղբարց մերոց և սպասաւորք սորա..... երկու աւր պա ..... ն Գրիգորի զշաբաթն աւրն Գրիգորոյ .... թէ արդ եթէ ոք զյիշատակս մեր.. ... և որք հաստատ պահին աւրհնին ա...

Վերջին կարգերուն պատկանող քարի մը վրա կա տող մը որ չի կրցա կապել մի որևէ տեղի վրա և է այս՝


ԶՄԱՐԿՈՍԵՐԷՑԲՆԱԿԱՆ
Ո
Ի Հ
Ե

Ես։ տէր Գրիգոր .... թողի զհարկ թաղմա/ն քահանաիցս ա[ն]ոյ և սպասաւորք Սբ եկեղ/էցոյս պարտին զաւագ Ե շաբաթն պատարագ ա) ... .. անուն հարազատին իմոյ կատարել ղար/ (փին)...

Դուրս եկած բոլոր քարերը խնամքով հավաքեր եմ հյուրատան դուռը՝ սպասելով Ձեր հառաջիկայի կարկադրությանց։

Առայժմ չունիմ ոևէ կարևոր տեղեկություններ ասկեց ավելի, միայն կմնա ինձ սպասել անհամբեր ստանալ այս խրակածներուս Ձեզ հասած ըլլալուն լուրը։

Մնամ խորին հարգանոք
Ձեր ծառա՝
Թ. Թորամանյան