Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

182. ԱՇԽԱՐԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1926. 11 հունիսի
Էջմիածին

Մեծ<հարգո> ընկեր Աշխարհբեկ

Այսօր թուղթ ստացվեց Հովհաննավանքից, որ գյուղացիներից ոմանք բանի տեղ չեն դնում Կոմիտեի1 իրավունքները և Մատթեոսի կարգադրությունները: Բռնի կերպով տանում են քաղված խոտ և այլ հունձքեր, առանց ճանաչելու Կոմիտեի իրավունքները, նամակների ասելով արդեն բավական բան տարել են և չեն օգնում նախագահի2 և Խուդավերդյանի ձեռք առած միջոցները՝ կասեցնելու համար: Երեք օրե ի վեր է որ Մատթեոսը այստեղ չկա, ոմանց ասելով գնացել է Աբարան, հետևաբար ես ինքնիրենս ոչինչ չէի կարող անել: Եթե այստեղ լիներ, պետք է որ իրեն ղրկեի այնտեղ, որ յուր պայմանների համաձայն գնա և գործը կարգադրե: Թեև ես անմիջապես Գյուղխորհրդի նախագահին պաշտոնական գրություն գրեցի, որ առժամանակ դադարեցնե, մինչև որ մեր կողմեն կարգադրություն լինի, բայց հույս չունիմ իմ դրածի դրական հետևանք ունենալու մասին: Այստեղ դեպի Աշտարակ հեռախոսները չեն բանում, թելերը և սյուները վնասվել են վերջին օրերու քամիներից, եթե ոչ այստեղի Գործկոմի միջոցով ուզում է դադարեցնել տալ այդ հափշտակությունները: Այժմ մնում է, որ Դուք այդտեղից ոևէ արագ կարգադրություն անեք վարչական ճանապարհով, որ դադարեցնեն այդ գործողությունները մինչև որ Մատթեոսը գա և ուղարկեք այստեղ, եթե ոչ ամեն ինչ կտանին և ոչինչ չի մնար Կոմիտեի հաշվին: Եթե Մատթեոսը այդտեղ է, լավ կլինի որ ուղղակի ուղարկեք նրան այդ անախորժություններու առջևը առնելու համար: Եթե ոչ ուրիշ տեղեր ու էլ օրինակ կլինի և մենք չենք կարող պաշտպան ել մեր իրավունքները:

Գտնված դագաղը3 երկար չի մնար այնտեղ, որովհետև ամբողջ Վաղարշապատի մալ ու ոչխար արածում են Զվարթնոցի հողերում և ես ոչ մի հնար չեմ գտնում արգելելու: Հոգ տարեք Զվարթնոցի սահմանագիծ հատակագիծը շուտով ստանալու մասին: Երեկ ես կրկին գնացի տեսնելու դագաղի տեղը, պարզ երևում էր, որ ոևէ անասուն՝ կով կամ ոչխար անցել է վրայից և հողի վրա ոտքի կոխած տեղը ծակ էր գոյացել: Մանավանդ որ նշաններ կան նաև ուրիշներ ալ գտնվելուն: Բայց որ ավելի կարևորն է, այժմ դագաղը