Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ գեթ անվնաս (բացի կափարիչից), ծածկել կամ հողի բարակ շերտի տակ <թաղել>, այն էլ կվնասվի։

Մնամ Ձեր
Թ. Թորամանյան

Հ. Գ. Խնդրում եմ ներփակածս հաշվառման թուղթը պատշաճ տեղում հանձնելու շնորհ բերեք։

183. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

1926, 14 հունիսի
Էջմիածին.

ՀՀՊ Կոմիտեին1

Այսօր վերստին գնացի Զվարթնոցի սահմանում երևան եկող հնությունների տեղը։ Զանգուի առուի ջուրը պատռվել էր և ամբողջ գերեզմանը2 առժամանակ լճի մեջ էր մնացել, որի հետևանքով մեջը հող և ջուր էր լեցվել։ Վրան բացի, մասամբ մաքրեցի և վերստին ծածկեցի ավելի խնամքով, այնուամենայնիվ դարձյալ ապահով չէ, եկեք ժամ առաջ տեսեք և որոշվի թե ի՞նչ պիտի անենք: Ջրի հոսանքով ուրիշ դագաղների ծածկի քարեր էլ երևան են եկել: Հարկավոր է լուրջ խուզարկություն։ Անասուններ մտել էին մեջը և կոխոտել։ Այսօր դիմում տվի տեղիս Գործկոմին որ այլևս արգելեն անասունների մուտքը Զվարթնոցի սահմանում։ Ղարիպյանը խոստացավ այսօր ևեթ կարգադրել և ընթացք տալ դիմումիս։

Ղարիպյանը ինձ հայտնեց, որ երեկ ինքը եղել է Այղրգյոլում: Այնտեղ շատ հնություններ՝ խեցեղեն ամաններ և այլն գտնվել են3 կարծում եմ որ լավ կլինի Շիրմազանյանին զգուշացնել, որ այդ գտնված իրեղենները լավ պահի և կամ փոխադրի մեզ մոտ Կոմիտե։ Բայց ավելի լավը այն կլինի, որ մեզանից մարդ գնա այնտեղ և հետազոտե գտնված տեղերը և շրջակա դրությունը։

Այսօր հավաստի տեղեկություն ստացել եմ, որ Ալիքուչակում4 բացել են մի գերեզման (անշուշտ նախաքրիստոնեական, հին) ուր թաղված են եղել մի մարդ, մի ձի յուր թամբքի ամբողջ սարքով և մի նիզակ։ Կմախքները թողել են այնտեղ, իսկ ձիու սարքը և նիզակը Շրջգործկոմի նախագահը տարել է իր մոտ և մտադիր է եղել նվեր տալ Ալիքուչակի դպրոցին, կարծեք թե անտեղյակ է, որ