Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջմիածնում գտնված բոլոր պետականացած շենքերը և այդ շենքերը պաշտոնապես հանձնելու այն հիմնարկություններին, որոնք կարիք ունեին օգտագործելու և կամ արդեն օգտագործում էին: Այս տեսակետով էլ Գայիյանեի վանքի շենքերը հանձնվել են զինվորական իշխանության1: Գալով Հռիփսիմեին, ինչպես երևում է մինչև այն ժամանակ շահագրգռվող չի եղած և հարմար համարված է Հպ կոմիտեին հանձնել: Բայց որովհետև ինձ հայտնի չէր նպատակը, և ինքս՝ մենակս, չէի կարող թեկնածու դառնալ, ուստի երբ ինձ հարցրին թե՝ «Դուք պետք ունի՞ք այդ շենքին, ուզո՞ւմ եք որ Ձեզ հանձնենք», ի պատասխան ես խնդրեցի մեր նախագահին2 դիմել և նրա հետ խոսիլ այդ նյութի մասին, թեև հայտնեցի, որ Կոմիտեն մտադիր է այդ շենքը օգտագործել հնագիտական նպատակներով։ Ինչպես երևաց այդ մասին նախագահին չեն դիմած, հետևաբար հավանականություն կա, որ այդ շենքը հանձնվի Հպ կոմիտեին եթե դիմվի ֆինժողկոմատ. թե ի՞նչ պայմաններով կտան, այդ ես չեմ կարող գիտնալ։

Երեկ ինձ մոտ եկավ Աբարանի շրջանի Տամճըլու գյուղի Եսայի քահանա Տեր Հովհաննիսյանը և ցանկություն հայտնեց Կոմիտեից թույլտվություն ստանալ իրենց գյուղի եկեղեցու (որ հավանորեն 12-րդ դարու շենք է) սեղանին հատակը քար շարելու, որին քարահատակը ի հնումն քանդել են և այժմ միայն հող է: Չգիտեմ, թե ինչպե՞ս կընդունի Կոմիտեն այս առաջարկը, թույլ կտա՞ թե ոչ, միայն այս մասին ուզում եմ իմ կարծիքը հայտնել և մի երկու տեղեկություն տալ ըստ քահանայի տված տեղեկության:

Ձեզ հայտնի է անշուշտ, որ եկեղեցին ունեցեր է ի հնումն մի հոյակապ գավիթ և եկեղեցիի արևմտյան երկու անկյունների վրա երկու բարձր զանգակատներ (?)՝ ռոմանական եկեղեցիների նման: Գավիթը այժմ ամբողջովին փլած է, նույնպես զանգակատներեն մեկը գրեթե ամբողջովին, իսկ մեկը՝ կիսով չափ։ Շենքը ըստինքյան բոլորովին բացառիկ արժեք և նշանակություն ունի ճարտարապետական տեսակետով, որուն վրա արժե, որ Կոմիտեն առանձին հոգածություն ունենա։ Բացի այս, քահանայից իմացա, որ ուզում են հենց այդ գավիթի փլատակների քարերը օգտագործել սեղանը սալահատակելու համար։ Ես հավատացած եմ, որ ըստ ժամանակի ընդհանուր սովորության, գավիթի քարերի վրա կգտնվեին արձանագրություններ, որոնք այժմ մնացած կլինին փլատակների տակ. հետևաբար կարող են գյուղացիներ<ը> վերցնել այդ քարերը, տաշել և սալահատակի համար գործածել, որը կարծեմ միանգամայն