Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4.Խոսքը Անիից դուրս, դեպի Հայաստանի այլ վայրերը գիտական արշավանք կատարելու մասին է, հայտնի հուշարձանները ուսումնասիրելու և նորերը հայտնաբերելու նպատակով։


75. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 153)

Բնագիրը՝ Հայկ. ՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ։

  1. «Անահիտ»—ազգային, գրական, գեղարվեստական հանդես. լույս է տեսել Փարիզում, 1898— 1911 և 1929—1930 թվականներին։
  2. XIX դարի երկրորդ կեսին հայ մտավորականության որոշ շրջաններում տարածված էր այն կարծիքը, որ հույների նման, եթե հայերը ևս ունենային իրենց անցյալի արժեքները վեր հանող ուսումնասիրություններ, ապա անպայման կարժանանային Եվրոպայի համակրանքին և հասարակական կարծիքը կփոխվեր ի նպաստ հայկական հարցի։

Այդ տեսակետին հարող առանձին մտավորականներ իրենց նվիրում են հայ մշակույթի, արվեստի և գրականության ուսումնասիրությանը։ Թեև պարբերաբար տեղի ունեցող հայկական ջարդերը հետզհետե խորտակում են նրանց հույսերը, սակայն երկար ժամանակ նրանք ունեցան իրենց հետևողները։ Թ. Թորամանյանը լինելով այդ ձգտումներով տոգորված մտավորականության մի քանիսի անձնական բարեկամը (Չոպանյան, Կոմիտաս, Գարեգին Հովսեփյան և այլք), հավանաբար տուրք է տվել նման մտածելակերպի և ընթացել նույն շավղով, որը և կազմել է նրա գիտական գործունեության հոգեկան ազդակը։

Դժվար չէ եզրակացնել, որ Թորամանյանի ակնարկած փոքր դասակարգը, որի տենչն էր՝ լսել հայ ճարտարապետության մասին ևս նորանոր հայտնություններ, այդ տեսակետին հարող մտավորականությունն էր։

  1. Տե՛ս 60-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Տե՛ս 2-րդ նամ ակի № 3 ծանոթությունը։
  3. Տե՛ս 50-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  4. «Բյուզանդիոն» — ազատ հայաթերթ ամենօրյա, լույս է տեսել Կ. Պոլսում (1896—1918)։


76. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

(էջ 155)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում։ Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԴՄ արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։

  1. Տե՛ս 74-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Խոսքը Հարություն Կարանյանի մասին է։