Այս էջը հաստատված է
70. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 146)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ:
- Բագարան— գյուղ Ախուրյանի աջ ափին, որը հարուստ է հեթանոսական ժամանակներից մինչև XII—XIII դարերի հուշարձաններով՝ բերդեր, պարիսպներ, քարայրեր, եկեղեցի և այլն։
- Տե՛ս 2-րդ նամակի № 5 ծանոթությունը։
71. ԱՏՐՊԵՏԻՆ
(էջ 147)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։
- Բագնայր— գյուղ Անիից 6-7 կմ արևելք, ուր կան չորս մեծ ու փոքր եկեղեցիներ, հեթանոսական պաշտամունքի հուշարձաններ՝ քարայրեր, աշտարակներ և այլն։
- Տե՛ս 60-րդ նամակի № 1 ծանոթությունը։
72. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
(էջ 148)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում։ Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։
73. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
(էջ 149)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում։ Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում:
74. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
(էջ 150)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում։ Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։
- Խոսքը Թորամանյանի «Տեկորի տաճարը» խորագրով ուսումնասիրության մասին է, որը լույս է տեսել 1911 թվականին, Թիֆլիսում։
- Տե՛ս հուշարձանների բառարան։
- Խոսքը Ն. Մառի մասին է։