Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայկական ճարտարապետության V—VI դ<արերի> մնացորդն է։ Շատ հետաքրքրական մի բան։

Ձեր հիվանդություն մեզ շատ ցավ պատճառեց։ Ոչ նվազ ցավ է պատճառում, որ նյութական կողմից ինձ չի հաջողվում որևիցե նշմարելի նպաստ4 գոյացնել։ Ինչ վերաբերվում է բարոյականին, Ձեր տրամադրության <է> առաջարկվում հետևյալը։ Դուք ղրկում եք գնահատելու (խնդիրքդ պիտի գրե ռուսերեն որևիցէ գրագետ մարդ) Ձեր բոլոր աշխատությունները Գիտությանց ճեմարանին։ Գիտությանց ճեմարանը կգոյացնե մի մասնաժողով՝ հրավիրելով մի-մի անդամ մի քանի ուրիշ գիտնական կամ արվեստագիտ<ական> հաստատություններից, այսինքն՝ Կայսերական Հնագիտական մասնաժողովից, Կայսերական համալսարանի արևելյան բաժանմունքից, Կայսերական ճեմարանից (արվեստից)։ Այսպիսի մի գիտնականների կաճառը պիտի յուր վճիռ արտասանե Ձեր նկարների ևն արժանիքի մասին։ Այսքան ինձ խոստացավ սարքել Գիտությանց ճեմարանի Secretaire perpetuel։ Եթե դուք հավանում եք, կարող եք անմիջապես ղրկել Ձեր խնդիրքով Ձեր աշխատությունները հետևյալ հասցեով. «В Императорскую Академию Наук с․ Петербург»: Ճեմարանը արտոնություն ունի, որ ինչ նրան ղրկում են, ղրկող<ը> ձրի կարող է ղրկել. ուրեմն Ձեր ծրարը փոստում պիտի ընդունեն և ղրկեն՝ Ձեզնից ոչինչ չպահանջելով։ Եթե այս կարգադրությունը Գյումրիում չգիտեն, փոստի գլխավորին ցույց կտաք ներփակյալ տպված թղթի 1 և 2 հոդվածը։

Հարգանոք, միշտ հարգանոք և սիրով

առ Ձեզ՝
Ն. Մառ

P. S. Եթե և երբ կղրկեք, բաց նամակով ինձ իմաց կտաք։ Հայր սուրբին5 մեր բարևներ։ Կինս շնորհակալում է և փոխադարձ բարևում։

Նույն