Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


47. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

<1908, ապրիլ I կես
Թիֆլիս>

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Կարանյանցներու միջոցավ այստեղ ստացա Ձեր նամակը: Արդեն 10 օր է, որ այստեղ եմ, գլխացավս թեև մեղմացած էր, սակայն սրունքներուս և մեջքիս ցավը անհնար ըրին այլևս պատասխանի սպասելը։ Գալուս երկրորդ օրը դիմեցի բժշկի. ինչպես կերևի սրտի հիվանդության նշաններ գտան վրաս, որոնց արդյունքն է եղած գլխացավս և ուրիշ ցավեր։ Սկսեր եմ դարմանվեր, պարտավորված եմ ժամանակ մը մնալ այստեղ մինչև ապահով վիճակի մը հասնիմ առողջության կողմանե. հազիվ թե կարենամ Երևանի շրջանը անցնել. ապրիլ ամիսը դարմանվելու պատճառով կանցնի այստեղ, իսկ եթե լսածս իրավ է, որ Դուք մայիս ամսուն կուգաք, այն ատեն այլևս կցանկամ ընկերանալ Զեզ հետ։

Կամուրջի ոտքերուն միջոցը 44—45 արշին է. այս չափը գիտեմ, ուրիշ մանրամասնություններ ուսումնասիրելու դեռ առիթ ունեցած չեմ։ Քարե սրբատաշ պատի գինը, եթե ըլլա մեկ արշին թանձրությամբ, տաշել և շարել՝ 12—15 ռուբլի յուրաքանչյուր սաժենի համար, առաջարկեր են ուրիշ անգամ, գուցե ավելի նպաստավոր պայմաններ պատահին, եթե տեղին վրա նվազուրդի դրվի:

Ես մտատանջության մեջ կլինեի գործերուս1 համար այն ատեն, երբ իմ այստեղ եղած ժամանակս խրկվեր Ալեքսանդրապոլ, որով ուրիշներու ձեռք կանցներ, քանի որ դեռ պիտի մնա այդտեղ ոչ մի մտատանջության պատճառ չունիմ. ինծի կմնա ցանկալ, որ ի մխիթարություն տառապյալ սրտիս նպաստավոր վճիռ մը արձակեին. ես ուրիշ ոչինչի չեմ սպասեր, և Դուք իզուր կմտածեք այդ մասին, թե մեծամեծ հույսեր տածած եմ։ Իմ մեծ հույսս և ակնկալությունս միմիայն բարոյական պարզ գնահատության արժանանալն է և կկարծեմ, որ այդ ալ անտես չառնվի՝ ի նկատի ունենալով այն դժվարությունները ու տաժանելի աշխատանքները, զորս թափեցի այդ վիճակին բերելու համար, թեև ունենա իսկ իր թերությունները, որոնք մեծ մասամբ արդյունք են իմ միջոցներե զրկված ըլլալուս։

Խնդրեմ բարեհաճիք գրել, թե ե՞րբ եք մտադրված գալու, որ ես ալ ըստ այնմ պատրաստ լինիմ։ Դարձյալ Ալեքսանդրապոլի վրայով