փառք աստծո, որ այդ սևագրությունները առատ քանակով եք ղրկել. պիտի իմացած լինիք, որ այս սևագրությունները հաղթանակ տարան։ Եթե միայն սրբագրություններ լինեին, տպավորություն այնքան ուժեղ չէր կարող լինել, ինչպես հիմա տեսնում եմ, և գուցե ուրիշ ուղղություն ընդուներ։
Դատավճիռ, կտեսնեք, որքան այսպիսի անձանց համար մատչելի է անկողմնապահություն, անկողմնապահ էր. իսկական զեկուցում կստանաք. հիմի քննադատությանց կետեր պիտի միայն Ձեզ կարճ հաղորդեմ, և այն միայն սրբագրված նկարներիդ մեջ։ 1. Շվաքի ոչ բնական ուղղություններ նկատեցին, 2. հետո կենդանիների (զարդարանքների) մեջ ոչ այնքան հաջողությունը, 3. ընդհանուր` տեսակ մը «չորություն» (այստեղ պ. Կոնդակով չհամաձայնեց, նկատելով, որ այս գիծը ինքն շինությունների հատկությունն է): Բայց միևնույն ժամանակ բոլորք զմայլմամբ էին խոսում Ձեր աշխատությունների մասին և Գիտությանը ճեմարանի բարձր դահլիճում այսօր` համարձակ կարող եմ ասել հայոց ճարտարապետության և նրա անխոնջ մշակ պ. Թորամանյանի տոնախմբություն էր։ Կրկնում եմ, իսկական զեկուցումը3 կստանաք։ Դիվանապետ հարցրեց, ուր և երբ դարձնել ետ նկարներդ4։ Ես խնդրեցի ժամանակով պահել, հարկավոր է Ձեզ հետ խորհրդակցել. գուցե ինքներդ գերադասում եք ամառ այստեղ մնա ապահով. եթե ոչ, գրելու պես կղրկեն ուզած հասցեով:
51. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
Երերվաց ավերակ
Մեծապատիվ տեր Թորոս Թորամանյան,
Պեղումներս կվերջանան մոտակա շաբթին, կեսօրին: Մի քանի ժամ բավ է Ձեզ՝ հին, արդեն Ձեր կազմ<ած> հատակագիծը1 սրբագրելու համար. Օրինակ, ոչ վեց աստիճան հյուսիս<ային> կողմից, այլ չորս թե երեք. հետո մի քիչ ավելի մանրամասն արևմտյան մասը։ Պատուհանների մասին այստեղ կխոսենք ներմուծել, թե ոչ։ Elevation ևն ինձ համար հարկավոր չէ, քանի որ մի քանի ժամվա միջոցում Դուք չեք կարող հասցնել, իսկ այստեղ հարմարություններ` երկար մնալու համար բնավ չկան և բացի