Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրանից սարսափելի շոգ է։ Գուցե Դու<ք> կգերադասեք ավելի նզով ժամանակ այցելել Երերույքի ավերակները. Ձեր կամքից է կախված։ Իսկ եթե հիմի եք ուզում գործս վերջացնել երիտասարդներիդ արդեն գրել եմ՝ շաբաթ առավոտ Սեմ<յոն> Նիկ<ոլաևիչին>, Օրբելուն և ուրիշների հետ կելնեք կարելո չափ կանուխ, որպեսզի 8—9 այստեղ լինիք և նույն օր միասին դառնանք ժ. 2½-3-ին: Կճամփեք, ինչպես ուզում եք, ձիով թե Տիգրան Խարկովցու կառքով։ Տիգրանին կղրկեմ։ Դուք կարող եք Ձեզ հետ բերել՝ գործդ թեթևացնելու համար, Արամին և ծառայելու համար՝ Կարապետին:

«Հայ կենսագրությանց շար»-ի2 համար շատ և շատ շնորհակալ եմ, թեպետ էն իմ ուզած գիրք դա չէ։

Խորին Հարգանոք

առ Ձեզ՝ Ն. Մառ


52. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1908, 18 հոկտեմբերի
Անի

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Այս ամսի 9-ին փոշթին հանձնեցի Ղըզըլ Ղուլայի եկեղեցիին հատակագիծը, այսօր ալ կխրկեմ Միջնաբերդի և չորս սյուներու1 հատակագծերը։

Ըստ Ձեր ցանկության ջանացի գույներով զանազանել տարբեր ժամանակներու մեջ շինված պատերը որչափ որ հնարավոր էր: Կապույտ ներկվածներ ամենահին շրջանի կվերաբերին։ Երկրորդ շրջանի համար դրի կարմիր գույն, բայց մութ կարմիր գույները ավելի հիներն են, քան բաց գույնով ներկված կարմիրները։ Երրորդ շրջանի մը համար դրի դեղնագույն ներկը։ Սև գույները կցուցնեն վերջին շրջանը, սակայն իմ համոզմամբ այս ալ երկուքի բաժանեցի, առաջինին համար դրի մութ սև գույն, իսկ հետինին համար՝ բաց գույնով սև։ Ծաղկոցաձորի2 դռան մոտի կիսաբոլորակ անկյունով պատը և մասնավորապես բաղնիքը սև գույնով ներկեցի անոր համար, որ ես ոչ մի կերպ համոզում չի գոյացուցի անոնց 13-րդ դարեն առաջ շինված ըլլալուն։ Բաղնիքի շուրջը շինված բոլոր պատերը ավելի կանուխ են շինված, և բաղնիքը այդ տեղին դիրքին են հարմարցուցած։ Բացի ասկե, շինության արվեստի տեսակետով