Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ալ բոլորովին նման է նույն դարու գործերուն։ Կետերով ցույց տվի այն բոլոր պատերը, որոնք շինութեններու ներքև է և կամ չի փորված տեղերե շարունակած են մի այլ կողմ։ Բարձրը գտնվող դահլիճին արևմտյան կողմը բաց թողի բոլորովին ենթադրական բան չանելու համար։ Մնացյալ գործերն ալ ըստ ամենայնի կջանամ հասցընել մինչև նոյեմբերի վերջը։ Ներողություն կխնդրեմ, որ ակամա կուշանամ, անհրաժեշտ գարնան կատարելիք ճանապարհորդությանս3 համար ստիպված էի մի քանի կարևոր բաներ ալ հավաքել հավաքածոյիս համար, ահա այդ պատճառով այս ամիս ալ մնացի այստեղ։ Ալեքսանդրապոլ իջնելուս Ձեզ կհեռագրեմ, որ բարեհաճիք խրկել այն բոլոր հարկավոր պատկերներ և իմ գործերս, ս. Գրիգորի4 և Էջմիածնի վերաբերյալ գործերն ալ ձեռք առնելու համար։

Ընդունեցեք խորին հարգանքներս

Ձեր խ<ոնարհ> ծ<առա>

Թորամանյան


53. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1908, 18 հոկտեմբերի
Անի

Արժ<անապատիվ> հայր Գարեգին,

Անտարակույս այս օրերս կհուսայիք զիս տեսնել այդտեղ փոխանակ նամակիս, սակայն, դժբախտաբար, հակառակ ամեն տեսակ ջանքերուս, չի հաջողեցա վերջացնել գործերս։ Թե իմ սեփական գործերս կան, և թե պրոֆ․ Մառի հանձնարարությունները: Եղանակներուն խառնվիլն ալ շատ արգելք եղավ գործիս հառաջ գնալուն։ Ինչպես կտեսնեմ, հազիվ 15 օրեն պիտի կրնամ ամբողջացնել և պիտի երթամ Տեկոր մեկ քանի օրով, այնպես որ հոկտեմբեր1 ամսո մեջ միայն պիտի կրնամ գալ Էջմիածին՝ այդտեղի անհրաժեշտ գործերս ալ միանգամից վերջացնելու համար։

Արդ, կխնդրեմ Ձերդ արժանապատվութենե, որ եթե վկայականներուս թարգմանությունը2 հրատարակած եք վերջին թիվ «Արարատի»3 մեջ, նույն համարներեն երկու օրինակ ինձի անհապաղ հասցնելու շնորհ ընեք. մեկ օրինակը ինձի համար. իսկ մեկ