Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասեր կպակսին. ուստի այս մասին կխնդրեմ, որ բարի լինիք ինձ բացատրել փութանակի հետևյալներն, որոնք թե՛ նախորդին տարակույսները պիտի փարատեն, և թե՛ վերջինը թերևս ամբողջացնեն։

Ո՞ր մասերեն են հանված հետևյալները2։

1908 c 9b մեկ սյուն և մեկ բարավոր

1908 c 11

1908 w. 72a աստղ,

1908 w. 72b վեցանկյուն։

Որպեսզի փութանակի ձեռնարկեմ աշխատության, կխնդրեմ՝ շուտով հասցնեք սույն տեղեկությունները։ Նաև կխնդրեմ բարեհաճեք ս. Գրիգորի3 վերաբերյալ ամեն ինչ խրկել Կարանյանցներու հասցեով, որպեսզի առանց ժամանակ սպառելու կատարեմ այդ պարտականություններս4. իցե թե մինչև գարնան ալ չսպասեմ ճանապարհորդելու5 համար։ Էջմիածնի մասին ալ տեղեկագիրս կիսով չափ պատրաստած եմ, կմնա միայն բուն տեղեն առնվելիք քանի մը տեթայլներու, որոնց համար կմեկնեմ այս շաբթու։

Ընդունեցեք խորին հարգանքներս

Ձեր համայն ընտանյոք
Մնամ խոնարհ ծառա՝ Թ. Թորամանյան

55. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1908, 2 նոյեմբերի
Ս. Պետերբուրգ

Այսօր ստացա Ձեր նամակը Ղզլչախչախից1:

1908․c, 9b) հանված են A (հյուսիսային) դահլիճի կենտրոնական վայրից, «մաստաբայի» առջև <գ>ցած են եղել, իսկ մի քանիս և «մաստաբայի» վրա,

1908.c 11) ընդ ամեն երեք հատ, մի օրինակը պատվանդանով հանդերձ հանված են А դահլիճի արևելյան պատի հյուսիսային մասի կից դրսից,

Իսկ աստղ և վեցանկյուն В և А դահլիճների հետ ոչինչ կապ չունին, քանի որ նոքա համարներ ունեն առանց c․ տե՛ս նամակիս վերջը։