ճիշտ պահելու համար հարմար դատեցի ամբողջ լայնության մեջ կեսը շինել, քանի որ մյուս կեսն ալ նույն նմանն էր։ Այստեղ ալ ստիպված, փոխանակ երկու լարով հյուսելու միալար հյուսեցի՝ փոքրիշատե որոշ հյուսվածք ստանալու համար։ Մյուս բոլոր քանդակները չափով և ձևով իսկական և համաչափ պահելու ջանացած եմ, որոնք պիտի տեսնվի լուսանկարներուն հետ բաղդատելով։ Տերևազարդ հյուսվածքի և արապիկ մանվածոյի մեջ ալ ակամա մոռացված է մի նեղ գավազան։ Եթե երեք անգամ ավելի խոշոր մեծությամբ սկսելու հնար և դյուրություն ունենայի, այն ատեն ամեն բան իսկական չափերով կարելի պիտի ըլլար նկարել, բայց հակառակ այս ամենուն դռան ընդհանուր համաչափական գաղափարին մեջ ոչ մի անտեղություն հառաջ եկած չէ։ Լայնության չափերուն մեջ ոչ մի տարբերություն չիկա, եթե բարձրության չափերուն մեջ տարբերություն ըլլա, չեմ կարծեր, որ առառավելն 15—20 սանթիմեն ավելի ըլլա կամ ցած կամ բարձր։
Կհուսամ, որ այսքան բացատրություն բավական կըլլա, եթե կան տեղեր, որ չեմ կարողացած որոշ բացատրել, պատրաստ եմ կրկին բացատրել։
Վաղը կամ մյուս օր անպայման կմեկնեմ Էջմիածին՝ ծանոթ գործին տեղեկագիրը շինելու, և անմիջապես կխրկեմ Ձեզ՝ խնդրելով, որ ինչ որ պատշաճ է շնորհ բերեք գործադրելու։ Այնուհետև ալ, եթե Էջմիածնի վերանորոգության գործին համար չի կանչվիմ Թիֆլիս, պիտի ձեռնարկեմ Գագկաշենի և Զվարթնոցի տեղեկագրի և նկարների պատրաստության, որպեսզի հասցընեմ մինչև մեկնելու2 օրերս։
Հայր սուրբը3 դեռ այստեղ է և ինձ հետ կմեկնի Էջմիածին, կխնդրե ինձմե յուր օրհնությունները հաղորդել Ձեր համայն գերդաստանին. և ես խորին հարգանքներս կնվիրեմ Ձեր ամբողջ ընտանեկան կազմին։
Մնամ խոնարհ ծառա
Հ. Գ. Կրկին կխնդրեմ կարգադրություն մը ընել եթե հնար է, այն գրքին4 համար, որուն մասին առանձին նամակով դիմեցի Ձեզ։ Շնորհապարտ կթողուք զիս: