Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը հատակագիծ կազմելու կարողության կամ անկարողության վրա, այլ Ձեր մանրազնին բառին վրա, որուն միմիայն իմ արդար սեփականությունս ըլլալուն, բացի Ձեզմե՝ ուրիշ շատ վկաներ ալ կան:

Ինչպես ինձմե առաջ աշխատողներու, նույնպես ալ պ. Տեր-Սարգսյանի կազմած հատակագծի արտաքին բոլորակ պատը սև շրջանակ մը միայն կներկայացներ վրան՝ բացված դռներով և ներքին բարակ որմասյուներով։ 1904 թվականին մարտ ամիսեն մինչև հունիսի վերջը իմ աշխատանքի գլխավոր մասերեն մեկը եղավ` առաջին անգամ դասավորել արտաքին որմասյուները և պատուհանները, որոնց ճիշտ դասավորության համոզվիլ ուզողները թող տեսնեն Անիի Գագկաշեն ս. Գրիգորը և Զվարթնոցի իսկական պատկեր6 Պանայի եկեղեցին։

Ուստի, երբ պ. Տեր-Սարգսյանի հետ գնացինք Զվարթնոց, Ձեր ներկայության ցույց տվի նաև սյուներուն և պատուհաններուն դասավորությունները, որն որ ընդունելի համարվելով՝ նույն ճարտարապետին կողմանե, ավելցվեցան Ձեզ համար նորոգ կազմված հատակագծին վրա, ինչպես ութ կոր կամարներու շրջագիծը ներկայացող բոլորակները արծվեքանդակ կրող սյուներու վրայեն անցած։

Այլևս կասկած չի մնար կարծեմ պ. Տեր-Սարգսյանի ինձմե օգտված ըլլալուն և մանրազնին բառին իմ աշխատությանս վերաբերելուն, ուստի ավելի ուղիղ կըլլար, որ փոխանակ գրելու «երբեմն խոսակցելով նրա հետ գուցե սրա մտքերից ընդունել կամ յուրացրել է»7 («Արարատ», 1909, հունվար, երես 66), գրեիք առանց «գուցե»-ի: Իսկ գալով «յուրացրել» բառին, Ձեզի կվերադարձնեմ, անոր պարզապես գրգռիչ իմաստ պարունակելուն համար, որովհետև մինչև այսօր պ. Տեր-Սարգսյան, պաշտոնական շրջանակի մեջ, կամ մամուլի միջոցավ փաստացի կերպով, դեռ ձեռնամուխ չէ եղած իմ սեփականություններով, Ձեր գրվածքներն են միայն հրապարակի վրա և անոնց մեջ շփոթված միույն կամ մյուսին իրավունքները։

Ուրեմն եզրակացությունը պարզ է, որ ես եմ մանրազնին հատակագիծը պատրաստողը և Տեր-Սարգսյան ինձմե ընդօրինակող եղած է տեղին վրա անհետացած մասերու, նաև՝ բացի հատակագծեն, առաջին հարկի ամբողջ բարձրության մեջ: Իսկ ինչ կվերաբերի գմբեթի կազմության մասին ինձմե տարբեր կարծիք ունենալուն, ցանկալի էր, որ մինչև այսօր իր կարծիքը հրապարակի վրա