հուշարձանների վերակազմության նախագծեր և բացատրագրեր վերջիններիս մասին:
Թորամյանի կատարած աշխատանքները Մառը լայնորեն օգտագործում է Անիի պեղումների վերաբերյալ գիտական հաշվետվություններում, զեկուցումներում, դասախոսություններում և ուսումնասիրություններում:
Մեծ գիտնականի կողմից ցուցաբերած վստահությունը աստիճանաբար փոխում են հասարակական կարծիքն ի նպաստ Թորամանյանի և նրա շուրջը հետզհետե ստեղծվում է հետաքրքրության ու համակրանքի լայն շրջանակ: Պարբերաբար կատարվում են դրամական օժանդակություններ, որոնց շնորհիվ Թորամանյանը հնարավորություն է ստանում պահպանելու իր գոյությունը և շարունակելու ձեոնարկած գործը:
Դժբախտաբար այդ օժանդակությունները կատարվում են ոչ ցանկացած ժամանակին և ոչ պահանջված չափով, որի հետևանքով Թորամանյանը հաճախ մատնվում է հուսահատության: Սակայն նման վիճակների ազդեցությունը երկարատև չեն լինում: Հավատալով նոր խոստումների և աոաջնորդվելով գործի ներշնչած ոգևորությամբ, կարճատև դադարից հետո Թորամանյանը կրկին լծվում է հայկական հուշարձանների չափագրմանն ու հետազոտմանը:
Չափագրումներին ու վերակազմություններին զուգընթաց Թորամանյանը զբաղվում է նաև գրական աշխատանքով: Նրա աոաջին ուսումնասիրությունը լույս է տեսնում 1905 թվականին, որով հիմք է դրվում հայերեն լեզվով ճարտարապետական-մասնագիտական գրականությանը:
Մինչև 1913 թվականը արդեն տպագրված էին նրա «Զվարթնոց եկեղեցին» (1905), «Էջմիածնի տաճարը» (1909), «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» (1909), «Տեկորի տաճարը» (1911), «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911), «Անի քաղա՞ք թե ամրոց» (1912), «Հայ ճարտարապետության շրջանները» (1913), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1913) ճարտարապետական-հնագիտական հետազոտությունները և այլ բազմաթիվ հոդվածներ:
Այդ աշխատություններով Թորամանյանը ցույց տվեց, որ հայկական ճարտարապետությանը իրենից ներկայացնում է ուրույն ոճով և զարգացման բարձր մակարդակի հասած արվեստ: Թորամանյանը բացահայտեց միջնադարյան հայ ճարտարապետության IV—XIV դարերի զարգացման հիմնական էտապները և այդ ժամանակամիջոցում տեղի ունեցած անկումները: Վերջինիս ընթացքում նա մատնանշում է հայ ճարտարապետության տարածում Հայաստանից դուրս` դեպի Բյուզանդիա և այլ երկրներ` կապված հայ ժողովրդի պատմական ճակատագրի հետ:
Թորամանյանի տեսությունները շուտով արձագանք են գտնում ոուսական և եվրոպական գիտության մեջ: Պետերբուրգի Կայսերական հնագիտական մասնաժողովի «Տեղեկագիրը» այդ առթիվ գրում է. «Ճարտարապետության պատմության մեջ Թորամանյանն աոաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում: Մինչև նրա աշխատությունների երևան գալը եվրոպական գիտությունը չէր ընդունում ինքնուրույն հայ ճարտարապետությունը, որը համարվում էր V—XII դարերում տիրող բյուզանդականի նմանողություն: ...Միայն շնորհիվ Թորամանյանի աշխատությունների, որոնք արևելյան գեղարվեստի պատմության մեջ մի առանձին