64. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծահարգ պ. բրոֆեսեոր,
Ստացա Ձեր երկու բաց նամակները, կփութամ պատասխանել: Կցավիմ, որ իմ թերությունս է պատճառ Ձեր կրած նեղության թարգմանության մեջ1, պետք էր որ իսկական ֆրանսերեն անունը գրած ըլլայի և կամ մի գաղափարական նկար տայի, ինչպես այժմ:
Նամակիս մեջ պիտի գտնեք գծագրված նույն corniche-ին մոտավոր գծագրությունը, որուն վրա A կետը ցույց կուտա «այդ fronton-ի corniche-ին վերին եզերքին վրա իր ոճին հատուկ moulure-ը» В կետն է անոր հաջորդող հորիզոնաբար հառաջակարկառ ճակատը, որուն սովորական անունն է larmier: Բայց որովհետև իսկական larmier անոր ստորին շրթունքն է (C), որուն մոտ տակի կողմեն փորված է D փոսիկը` անձրևի ջուրերի դեպի պատը վազելը արգելելու համար և Էջմիածնի fronton-ին corniche-ին վրա փորված չիկա այդ փոսիկը, անոր համար գրեցի միայն ճակատ բառը` առնելով face de larmier բառեն, որ կգործածվի իսկական ճակատը հասկըցնելու համար։ Ճակատ բառն ալ միայնակ գործածելու պատճառը եղավ corniche-ին հարմար հայերեն բառ չի գտնելս, ուստի ներողություն կխնդրեմ այս ակամա թերությանս համար:
«Երկասիրաբար հարդարեալ շինէ զսուրբ Շողակաթն» խոսքը ես առած եմ Հովհաննես եպ. Շահխաթունյանի «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի»2 անուն գրքեն (հատոր առաջին երես 22), ուր գրված է այսպես. «Արար յայս կաթողիկէ եկեղեցւոջ ինչ ինչ նորոգութիւնս և Ներսէս Գ կաթողիկոս, որ յիշատակի ի ստորագրութեան հին Հայաստանի առեալ ի «պատմութեանց ժողովոց» հայոց3. երկասիրաբար յարդարեալ շինէ (Գ) Ներսէս կաթողիկոս զսուրբ Շողակաթն ի (Նոր) քաղաք (այն է Վաղարշապատ)»: Ես փնտրեցի այստեղ նույն ժողովոց պատմությունը, սակայն չի գտա. թերևս Ձեզ հաջողվի տեսնել։
Մեկնելուս մասին4 կհարցնեք, սակայն ես ալ ոչինչ չի գիտեմ այդ մասին, ոչ կարող եմ գնալ և ոչ ալ մնալ։ Նայելով աշխատանքիս մեջ մնացած խոշոր մի պակասության, այն է` կատարյալ ուսումնասիրություն կատարած ըլլալու համար անհրաժեշտ տեսնելու պետքը 5 և 7-րդ դարու հիշատակարան<ն> եր և հետազոտել