Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անոնք ալ ըստ արժանավույն պետք էր, որ տարի ևս մնայի այդ մասերով պարապելու, և գրական աշխատություններ գոնե կատարելու: Այդ մասին իհարկե հուսահատած եմ, սակայն ինչ կվերաբերի գնալուս, որ իմ մեծ ցանկությունս է, մանավանդ զիս ճնշող թշվառության վերջ տալու համար, ատոր համար ալ բավարար փոխառություն մը ընելու բոլոր ջանքերս իզուր անցան։ Թիֆլիս դիմեցի քանի մը ծանոթներու, անոնք ինձմե ավելի ողբացին իրենց թշվառ վիճակը։ Ինչ կարող էի ընել։ Հին պարտքերով բեռնավորված արդեն, այս տարի ահա երեք ամիս է, որ տանս ալ ոչինչ չեմ վճարած, վրաս ամենևին հագուստ չունիմ. այս ամենուն վրա ալ եթե ավելցնենք մի բավարար ճանապարհածախս, իհարկե, որ պիտի չի կարողանայի ճարել այս անզգա անապատ երկրին մեջ։ Ուստի հուսահատ ու անզգայացած նստած եմ տեղս՝ առանց գիտնալու նույնիսկ վաղվան ընելիքս։

Խոնարհ հարգանքներս հարգելի տիկինին5. բարևներս փոքրիկներուն։

Ընդունեցեք երախտյացս հավաստիքն.

մնամ Ձեզ խ<ոնարհ> ծ<առա>՝ Թորամանյան

65. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1909, 27 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Արժ<անապատիվ> հ<այր> Գարեգին,

Շնորհակալ եմ, որ կրկին նեղություն հանձն առիք ինձ պատասխանելու փետր<վարի> 26-ի նամակով։ Ես ի նկատի ունենալով, որ կամքե անկախ պատճառներով ուշացուցի պատասխանել առանց այն ալ յոլա տարի գործս, պատասխանս1 արդեն «Մշակ»-ի2 մոտ է և կհուսամ, որ այսօր կամ վաղը երևի <տպվի>, ուստի հարկ չիկա այլևս նույն հոդվածը փնտրելու։

«Արարատ»-ի3 փետրվարի համարը4 չեմ տեսած, բնականաբար զիս կհետաքրքրե և մեծ հաճույք ինձ համար, եթե խրկել բարեհաճիք։

Պրոֆ. Մառ մինչև այժմ չէ ստացած հունվարի համարը5, արդյոք ինչու՞ չեն խրկած իրեն։ Կարծեմ ինք բնավ մտադրություն չունի