Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանելու, որովհետև ես դիմած էի իրեն և խնդրած էի, որ մինչև իմ պատասխանելս ինք չի ձեռնարկի որևէ պատասխանի։ Բայց նա կգրե, որ թեև չի տեսած այդ պատասխանը, այնուամենայնիվ չի ուզեր այդ իրեն համար անվանազուրկ, մեռած մարդու6 տգետ և անբարեխիղճ արտադրություններով զբաղվիլ. (ընդգծված բառերը պրոֆեսորինն են)։ Լավ կըլլար, որ պատասխանը բովանդակող համարեն մի օրինակ խրկել տալու շնորհ ընեիք։

Էջմիածնի մասին տեսությունս7 կարծեմ բավական գիտական8 նշանակություն ունեցեր է. շուտով կհրատարակվի ռուսերեն թարգմանությունը։

Երեկ գիշեր ճանապարհ դրինք Միքայել հայր սուրբին դեպի Ձեր կողմը, կհուսամ մինչև նամակս հասնելը զինքն ալ կտեսնեք և կհաղորդե ջերմագին բարևներս Ձեզ և Անտոն հայր սուրբին։

Ընդունեցեք խորին հարգանքներս
Մնամ Ձերդ Թորամանյան

<Հ.Գ> Ճանապարհորդությունս9 հավանաբար ապրիլ ամսի մեջ։

Նույն

66. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1909, 14 մարտի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր

Նախապես կուգամ շնորհավորելու Ձեր նոր ստացած պատվո պսակը1, որուն ի վաղուց արժանի էիք Ձեր հոգնաջան վաստակներով, և ի խորոց սրտե կբարեմաղթեմ երկար կյանք և ավելի բարձր գնահատություններ։

Անակնկալ էր բոլորովին Ձեր ինձ համար խրկած (50) ռուբլին ցանկալի էր գիտնալ թե ի՞նչ աղբյուրն է և ի՞նչ անունով, քանի որ ոևէ դրական բան չի գիտեմ փոխարինության2 մը մասին։ Ես անհամբեր կսպասեի հոդվածիս3 մասին եղած կարգադրության և կամ անոր հրատարակության լուրը ստանալ և կհուսամ, որ ի մոտո կուտաք մի ուրախալի լուր անոր վրայով։