Բագարանի և Մրենի տաճարները չափագրելու։ Եթե ոևէ ծառայությանս պետք ունենաք, խնդրեմ գրեցեք Ալեքսանդրապոլ, «Ախուրյանի»4 հասցեով, անոնք կհասցնեն ինձ, եթե երբեք Հարություն հայր սուրբի հետ ոևէ բան գրելու ժամանակ չունենաք։
Ընդունեցեք սրտագին հարգանքներս
Հ. Գ. Էջմիածնի աշխատությունս տպված է ռուսերեն5 լեզվով. Ակադեմիան ծախսեց տպագրության համար, շուտով կստանամ, բնականաբար կխրկեմ Ձեզ ալ։
70. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Բագարան
Մեծահարգ պ. բրոֆեսոր,
Ձեր Լազիստան մեկնած լինելու հավանականությունը պատճառ եղավ, որ չեմ գրած դեռ. ապրիլ ամսո մեջ Ալեքսանդրապոլեն հեռանալս, թեև հետո հե<տ>զհետե լուր առի ճանապարհորդությանդ հետաձգվելը, սակայն արդեն ուշ էր և անհնար գրել Ձեզ՝ մասնավորապես շնորհակալություն հայտնելու թե՝ մասնաժողովի արտոնաթղթին և թե՛ վերջին 25 ռուբլիին համար։ Արդ, ներկաիվս կփութամ շնորհակալության պարտքս կատարելեն զատ հայտնել Ձեզ, որ երբևիցե, թե կարիք զգացվի իմ ծառայության, ամենայն ուրախությամբ պատրաստ եմ ընդհատել այս տեղերու գործս և անմիջապես գալ, բավական է, որ հայր սուրբին2 տեղեկացնեք և նա մարդ կուղարկե ետևես, ուր որ ալ լինիմ։
Տեկորի տաճարը ամբողջովին վերջացուցեր եմ, այժմ այս տեղերը պիտի աշխատիմ մինչև այնքան ժամանակ, երբ Դուք պետը կզգաք իմ ծառայության։
Խորին հարգանքներս Ձեր ամբողջ գիտնական կազմին։
Թ. Թորամանյան