Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարակված եմ, միևնույն ատեն անլուծելի հարցերու ցանցի մեջ բռնված, ոչ կարող եմ թողուլ և ոչ ալ կարող եմ ուզածիս պես հառաջ տանել․ ստիպվեր եմ մեկը կամ մյուսը ձանձրացնել իմ անընդհատ հարցումներով։ Բայց միևնույն ատեն գիտնալով, որ Ձեզ ալ հաճելի է նյութը, ուստի վստահաբար դիմեցի կրկին և կրկին, և Ձեր այս անգամ ալ անձանձրույթ պատասխանելուն համար ընդունեցեք խորին շնորհակալություններս։

Տեկորի աշխատությունս1 մի ահագին գործ բացավ գլխուս, ես կկարծեմ, որ շատ դժվար պիտի լինի անոր մեջ իմ առջև պարզված առեղծվածները լուծելու ըստ ամենայնի, մինչև որ չի տեսնեմ անոր ժամանակակից մի քանի շինություններ, որպիսին է Քասախի եկեղեցին։ Ո՞րչափ աշխատեցա, որ այս աշնան մի ուղևորություն կատարեի Արարատյան նահանգին մեջ գոնե 20 օրի չափ, անհնար եղավ, նամանավանդ անընդհատ անձրևներ բոլորովին աչք բանալ չի տվին, նույնիսկ Անի<ի> մեջ պակաս մնացած պարիսպներու2 հետազոտություններս թերի մնացին ի մեծ ցավ սրտիս, այնպես էի ծրագրած, որ հառաջիկային Անիեն ձեռք քաշեմ և դուրսը եղածներուն նվիրիմ։

Ինծի բոլորովին կասկածելի կթվին 7-րդ դարու շինությանց վրա եղող նիշերու հարազատությունը։ Շատ համոզիչ ապացույցներ կան, որ այդ նիշերը <առ> առավելն 9-րդ դարեն առաջ չպետք է լինին։ Բայց որովհետև դեռ ունիմ հետազոտելիք մասեր, առայժմ չեմ կարող վճռական բան ըսել. մի երեք շաբաթ հետո կարելի է լիովին մի եզրակացության գամ այդ մասին՝ փորձնական չափագրություններս վերջացնելե հետո, այս հարցին որոշ չափով լուծումը անհրաժեշտ դարձած է Տեկորի աշխատանքիս մեջ մտցնել։

Իմ ուզած գրքիս անունը մի կտոր թղթի վրա ընդօրինակած ունիմ եղեր, որ բոլորովին մոռացեր էի, այսօր պատահմամբ ձեռքս ինկավ, նամակիս մեջ կդնեմ թերևս օգտակար լինի։

Իսկ գալով իմ այդ կողմերը գալու ցանկությանս, առայժմ բոլորովին գիշերով և ցերեկով զբաղված եմ Տեկորով, պիտի ջանամ, որ հունվարի վերջին պատրաստ լինի, և երբ կուղարկեմ պրոֆեսորին3, այն ատեն ազատ կլինիմ մասամբ, ուստի եթե ունիք անհրաժեշտ պետք իմ ծառայության, մեծավ ուրախությամբ կուգամ փետրվար ամսի մեջ մի քանի օր հյուր. ինձ համար մեծ հաճույք կպատճառե ոևէ կերպով Ձեզ օգնել, գործ մը, որուն համար հայտնի է թե ես ի՞նչ զոհաբերություններ եմ ըրած, դա գրեթե