Այս էջը հաստատված է
միևնույն իմ գործն է, որովհետև միևնույն ատեն ես ալ կօգտվիմ Ձեր կատարած հետազոտություններեն։
Հակառակ պարագային, եթե միջոցներս ներեն, ծրագիրս հառաջիկայի համար պիտի լինի Արարատյան նահանգը, և ապրիլ ամիսեն սկսած դուրս պիտի գամ։ Ուղևորությանս4 առաջին կայանը կլինի Էջմիածինը և իր անմիջական շրջակայքը, այն ատեն բնականաբար պիտի գամ Ձեզ մոտ իջևանելու։ Հատկապես կխնդրեմ այս մասին ոևէ կերպով նկատումներ չունենաք, և եթե իմ ծառայությունս անհրաժեշտ է նախքան ապրիլ ամիսը, հաճեցեք գրել և կարող եմ գալ հունվարեն հետո ամեն ժամանակ։
Ընդունեցեք խորին հարգանքներս
Ձեր Թ. Թորամանյան
<Հ. Գ.> Թեև ավելորդ, սակայն անգամ մ’ալ պիտի կրկնեմ, որ Ստչիգովսկիի սույն գիրքը` աշխատությանս վերջանալեն առաջ անհրաժեշտ է։