Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեկորի աշխատությունս1 վերջացած և պատրաստ է տպագրության համար։ Գտնվեցավ մի մեկենաս2 ևս, որն որ հանձն կառնե ամբողջ ծախքը վճարել, և որովհետև խրկեր էի պ. Ն. Մառի հայեցողության, այժմ կսպասեմ վերադարձվելուն, որպեսզի անմիջապես մամուլի հանձնեմ։

Մի փոքր աշխատանք ևս թեև ունիմ ձեռքս, բայց գլխավորաբար մտադիր եմ իբրև հասունցած նյութ Զվարթնոցը պատրաստել մանրամասն կերպով, այդ պատճառով ալ կփափագիմ, որ եթե հնար լինի մարտ ամսի մեջ գամ քանի մը օր աշխատիմ Զվարթնոցի մեջ և ամբողջացնեմ թերություններս։

Ուրախալի ավետիս էր ինձ համար Ձեր քաղաքս գալու լուրը. ես կխնդրեի, որ առանց ոևէ նկատումներու ուղղակի ինձ մոտ, իջևանեիք և ես ալ բախտավորվեի զՁեզ հյուրասիրելով, որչափ որ մնաք այստեղ, ըստ ամենայնի հարմարություններ չեն պակսեր տանս մեջ Ձեզ նման բարեկամի մը համար, որ համեստ կյանքով ապրել սիրած է բովանդակ կյանքին մեջ։ Տունս գտնելու համար բավական է ֆայթոնճիին ըսել «Թիֆլիսի շոսեի վրա Կոստանդին Տեր-Մինասյանի տունը»՝ ուղղակի կբերեն Ձեզ։

Խաչիկ վարդապետի եղբոր՝ պ. Հայկի, մի նամակ եմ գրած, պատասխան չստացա, արդյոք այդտեղեն մեկնա՞ծ է. շնորհ բերեիք այդ մասին լուր մը տալ ինձ։ Ընդունեցեք ի բոլոր սրտե հարգանքներս

Ձերդ Թ. Թորամանյան


77. ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆԻՆ

1910, 24 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Ե. Լալայանց,

Այսօր նամակիս հետ միաժամանակ փոշթին կհանձնեմ Էջմիածնի հոդվածս1։ Ինչպես պիտի տեսնեք, բոլորովին ազատ թարգմանություն է կատարած2 Ն. Մառ, նաև փոփոխված է պատկերներու կարգն ալ։ Ուստի ես կարմիր թանաքով նշանակեցի հոդվածիս մեջ պատկերներու փոփոխված թիվերը՝ հիներու վրա։

Ծանոթություններս դրած էի հոդվածիս վերջը. մինչդեռ ռուսերենի