Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղած է։ Ուստի կուզեմ, որ այդ հոդվածը «Անահիտ»–ի3 մեջ տպվելեն անմիջապես հետո առանձին գրքույկի4 ալ վերածվի: Ակնկալություն չունիմ անկե գոյանալիք ոևէ շահու, բավական է, որ տարածելու համար փոխագրության ծախքերը հանե։ Արդ, եթե Դուք դյուրություն կրնաք ունենալ այդ առանձին հրատարակությունը կազմելու և կամ, եթե այդպիսով Ձեզի ոևէ նյութական օգուտ կըլլա, այն ատեն խնդրեմ շնորհ բերեք 500—1000 օրինակի համար ըլլալիք ծախքը մի քիչ խնայողական կերպով հաշվել և ինծի շուտով իմացնել, որ անմիջապես դրամը փոխադրեմ Ձեզ, իհարկե թուղթը և կափարիչը մի քիչ լավ տեսակ ըլլալու է. սակայն գլխավոր խնամքը պետք է տարվի պատկերներու պատրաստության վրա։

Իսկ եթե այս առաջարկած կերպովս Ձեզի ոևէ կերպ նեղություն կպատճառե թե՛ նյութապես, թե՛ ֆիզիկապես և թե՛ միևնույն ատեն հնարավորություն ալ չեք ունենար անմիջապես հրատարակելու, այն ատեն կխնդրեմ, որ շուտով ինծի դարձնեք հոդվածը՝ պատկերներով, որպեսզի այստեղ անմիջապես ձեռնարկեմ տպագրության, իսկ հառաջիկային Ձեզ կհասցընեմ միշտ ուրիշ շահեկան հոդվածներ՝ Ձեր հարմարություններով համեմատ թե՛ պատկերներով և թե՛ առանց պատկերներու։

Ընդունեցեք խորին հարգանքներս

Ձեր Թ. Թորամանյան


85․ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1910 1/14 նոյեմբերի
Էջմիածին—Հռիփիսիմե վանք

Մեծարգո բարեկամ պ. Ա. Չոպանյան,

Այսօր ստացա նամակդ և կփութամ պատասխանել. ինչպես կերևի, բոլորովին ակամա կերպով Ձեզ դժվարին դրության մեջ ձգեցի, որուն համար ներողություն կխնդրեմ։

Ձեր նամակը գրված է հոկ<տեմբերի> 21-ին, որ ամենաուշը պետք էր ձեռքս հասներ 29—30-ին. այսօր արդեն նոյ<եմբերի> 14-ն է։ Այսպես ուշ ստանալուս պատճառն այն է, որ Ձեզ նամակ գրելես հետո ես Անիեն մեկնեցա շրջակաները՝ հույս ունենալով, որ ժամանակին կհասնեմ Ալեքսանդրապոլ, բայց դժբախտաբար չի հաջողեցա