87. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
Ալեքսանդրապոլ
Արժ<անապատիվ> Հ<այր> Գարեգին,
Ձեր հեռագրի համաձայն անշուշտ երեկ հասաք Էջմիածին, կմաղթեմ, որ ճանապարհորդություննիդ հաջողությամբ պսակված լինի:
Պարտք կհամարեմ գրել, որ Ձեր բացակայության ժամանակ ըստ ամենայնի գոհ թողուցին զիս ծառաները՝ Ձեր իրենց վրա դրած պարտականությունները իմ մասին սիրով կատարելով, ուստի այս մասին խնդրեմ ընդունեցեք ջերմագին շնորհակալություններս:
Ձեր մեկնելեն հետո մի պավեստկա եկած էր, եթե սնդիկամանն1 է, խնդրեմ բարեհաճեք փոխադրել2 պր. Ն. Մառի հասցեին և ինձ ալ իմացնել редакция «Ахурян»3-ի միջոցավ, որպեսզի հարկ եղածը գրեմ իմ կողմանե4։
Կարծեմ երկար պիտի տևե իմ այստեղ մնալս, մինչև որ վերջացնեմ Տեկորի հրատարակությունը5, ուստի խնդրեմ չի նեղվիք տան մեջ և սենյակները տրամադրեք ըստ Ձեր կամաց:
Ընդունեցեք խորին հարգանքներս