Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


90. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1911, 1 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Արժ<անապատիվ> հ<այր> Գարեգին,

Մի շաբաթ առաջ սենյակիս մեջ ոտքս սահելով ինկա աթոռի մը վրա և ձախ կողոսկրներես երեքը և ջիղերը սաստիկ վնասվեցան. անտանելի ցավերու մեջ էի։ Բժշկապետ Բաբայանցի խնամքով հազիվ այսօր մի քիչ ինքզինքս բռնելու կարող վիճակ ունեցա: Ահա միակ պատճառը, որ ուշ մնացի իմ խնդակցությունս հայտնելու Ձեր ունեցած հաջողության համար, նաև հայտնելու իմ խորին շնորհակալություններս թե՛ Ձեր եղբայրական ազնիվ վերաբերմունքին և թե՛ վերջերս սնդիկամանի1 մասին կրած նեղության2։

Իմ հրատարակության գործը3 առայժմ հաջող է. պատկերներեն մեկ մասը խրկվեցավ Բարիզ՝ կլիշե պատրաստելու4, իսկ մնացյալը ես անձամբ պիտի տանեմ Թիֆլիս, սակայն ինչպես կերևի հազիվ երկու շաբաթեն, որովհետև կողիս ցավը տակավին չէ առողջացած։

Խնդրեմ բարի եղեք պ. Հայկին հաղորդել ինձ պատահած արկածը և հայտնել միևնույն ժամանակ, որ հակառակ իր տված տեղեկության, մինչև այսօր դեռ բասբորթս չեմ ստացած։

Մնամ խորին հարգանոք

Թ. Թորամանյան

91. ԱՏՐՊԵՏԻՆ

1911, 2 մարտի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ,

Ամենեն առաջ ցանկալի է գիտնալ, թե ի՞նչ հետևանք ունեցավ սրսկումը Ձեր առողջության վրա. չեմ կարողացած մոռանալ Ձեր առողջությունը, քանի որ հիվանդ մեկնեցաք ասկից։ Խնդրեմ տեղեկություն տվեք։

Վրույրին նամակեն իմացեր էի պ. Հախումյանին պատահած դեպքը, սիրտս շատ ցավեցավ. եթե ճար ու հնար ունենայի, պիտի