Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հատակագծերուն վրա (Պետք է գիտնալ, որ ավելի քան վեց ամիս առաջ, քան Մեսրոպի ճարտարապետին Զվարթնոցը տեսնելը ես արդեն վերակազմած և վերջացուցած էի ամեն բան)։ Ահա այս խայտառակությունը զինքը հասցուց կատաղության և գիշեր ցերեկ ամեն բան թողած՝ զիս բարոյապես սպաննելու վրա կմտածեր: Ես, տեսնելով աշխատությանս պատվույն սպառնացող անժամանակ հասանելիք վտանգը՝ շտապեցի գործս Պետերբուրգի գիտությանց և գեղարվեստից ակադեմիա քննության ղրկել։ Բարեբախտաբար ակադեմիայեն անսպասելի կերպով տրված փառավոր վկայականներս5 տեղն ու տեղը չորցուց զինքն ալ և իր ձեռքով ինծի ախոյան պատրաստած ճարտարապետն ալ: Սակայն այդ վկայականներս ինծի ուրիշ տեսակ աղետ պատճառեցին. առհասարակ կովկասահայ արվեստագետներ սկսեցին խեթ աչքով նայել, որովհետև մեծ փորացավ եղավ հոս-հոս ճարտարապետի մը ստացած այս պատվաբեր վկայությունները, որուն համար իրենք հազարներ կուտային, եթե դրամով ձեռք բերել կարելի ըլլար: Մեր հրեշ Մեսրոպը այս դասակարգին մեջ պարարտ հող գտավ՝ ուրիշ ուղղությամբ մը զիս կործանելու, և ցավոք սրտի պիտի ըսեմ, որ այս անգամ հաջողեցավ: Թեև բարոյապես ոչ մեկ վնաս չի կրցան պատճառել և չեն ալ կրնար, սակայն նյութապես զիս զրկեցին ամեն տեսակ աջակցություններե. ով որ ինծի աջակցել կամ նպաստել ուզեր, բավական է, որ հանդիպեր Մեսրոպին կամ անոր համախոհ ոևէ արվեստագետի, անմիջապես ամեն տեսակ ստոր չարախոսություններ կընեին և կսառեցնեին համակրողներս:

Արդյոք շատ զարմանալի չի՞ թվիր Ձեզ, եթե ըսեմ, որ մինչև իսկ հանդգնեցան գործիս արժեքը վճռող ակադեմիականներու նամակ գրել, և ըսել, որ իրենք սխալած են Թորամանյանի աշխատության տված վճիռին մեջ: Այս իրողությունը կպատմեր ինձ անցյալ տարի պր. Ն. Մառ՝ ապշած ու զարմացած հայերուս եղբայրասպանության վրա: Նույնիսկ օր մը Պետերբուրգի մեջ պր. Ն. Մառ ստիպվեր է բագվաբնակ անվանի, բայց գոռոզ ճարտարապետ մը իր տունեն վռնդել, որովհետև այդ ճարտարապետի ցանկության համեմատ, երբ պր. Ն. Մառ հայկական հիշատակարաններու շատ մը պատկերներու հետ բերեր է նաև ցույց տվեր իմ վերակազմություններս Զվարթնոցի և Անիի Գագկաշեն ս. Գրիգորի, լրբաբար քշեր է զանոնք մեկ կողմ և ըսեր է, որ այդպես հիմարության գործեր չի ցանկանար տեսնել: Բնականաբար պր. Ն. Մառ թափանցելով անոր հոգվույն խորը, պատասխաներ է անմիջապես, թե «պարոն, Ձեր