Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խորանաձև մաս մը, իսկ կոնքի պատին վրա, թե ներքուստ և թե արտաքուստ, դեռ հայտնի է հին դուռի մը տեղը, որ հետո գոցվեր է․ վերին կողմը միայն փոքրիկ պատուհան մը ձգվելով։ Գյուղացիք կավանդեն, թե հոտ մատաղ կեփեին ի հնումն, այդ խորանաձև գոգվածքին առջև։ Ավելի ձեր կարծիքն իմանալու, քան թե կարծիք մը հայտնած լինելու համար կըսեմ, թե այս եկեղեցին, ի սկզբան, ինչպես Էջմիածնի ս․ Հռիփսիմեն, ուներ անկյուններու չորս սենյակներ․ արևելյանինը մնացին անփոփոխ. իսկ արևմտյանինը, որ և է պատճառավ քանդվեցավ և կոնքի մասը, որ առաջ մինչև կարմրագծված տեղը կհասներ կիսաբոլորակաձև, խառնվեցան հետ ժամանակաց գավիթի մասին և եկեղեցին ստացավ իր այժմյան ձևը։ Հ. Ալիշանի Շիրակին նայելով, դիտեցի, որ այս եկեղեցին աչքառու նմանություն մ'ունի Անիի Առաքելոց եկեղեցվո հատակագծի հետ, առանց անկյունի սենյակներուն առնված ատեն։ Արևելակողմի սենյակներուն մեջ, որոնց եռանկյունի ձևն ալ հետաքրքրական է, պատարագի համար վեմ քարեր կան․ հիմքն ալ կրկնահարկ են, բայց ճակատները հյուսված և ծեփված․ հյուսիսային ճակատին վրա միայն կա փոքրիկ անցք մը․ ուսկից ելումուտ կընեն՝ եկեղեցվո զգեստեղեններն ու կահերը պահելու կամ առնելու համար․ իսկ հարավայինին ճակատը բոլորովին փակված ըլլալով, նույնպիսի պատուհանաձև անցք մը դուրսեն միայն ունի։ Եկեղեցիին գմբեթը ներքուստ շատ որոշ չէ․ արտաքուստ ևս այժմ անտեսանելի է, զի անձրևին դեմ պատսպարելու համար ամբողջ տաճարին տանիքը գմբեթովը մասին տախտակե տձև ծածքի մը ներքև պահված է։ Կերևի թե շատ կարճ թմբուկով կաթուղիկե մըն է։ Վանքին գրեթե կիցն է Սիս անուն գյուղը, որուն իբր գյուղական եկեղեցի ալ կծառայե տաճարը։ Մկրտության ավազանը կգրավի աջակողմյան դասի կիսաբոլորակին կեդրոնը։ Երկու դասերուն կիսաբոլորակներուն մեջ և մինչև դուռը, երկու կողմեն, ներքին պատերուն ստորոտը՝ իբր 25 սանտիմ լայնքով և 25 սանտիմ բարձրությամբ, կշարունակվի քարե աստիճան մը, որ կարծես թե ի հնումն և հիմիկ ևս իբր նստարան կծառայեր։

Բ (ս․ Աստվածածնի մատուռ՝ ի ս․ Նշան վանս Սեբաստիո) ս. Նշանի վանքին ամենեն հին և ամենեն գեղեցիկ եկեղեցին է: Ըստ ավանդության Թադեոս առաքյալ հիմնած է զայն․ ինչ որ գեթ ժողովրդական վկայություն մ' է՝ ասոր խորագույն հնության վերաբերմամբ։ Կիցը գտնված ս. Կարապետ եկեղեցիին (որ նոր շենք մ' է) և ամբարանոցներու մեջտեղը գրեթե կորսված ըլլալով դրսանց,