1. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
Ս. Պետերբուրգ>
Սիրելի ճարտարապետ,
Շտապում եմ հայտնել իմ ամենախորին շնորհակալություն Ձեր բարեխիղճ, սիրուն աշխատության համար1։ Ձեր գործի մասին վաղուց խոսք եմ բաց արել այստեղ հայ շրջաններում և նախ և առաջ խոստացան նպաստ մը առաջարկել Ձեզ, Ձեր նպատակիդ հասնելու համար' ամսական հիսուն ռուբլի, որ Ձեզ հնարավորություն կտա Անիում Ձեր աշխատությունդ շարունակել առանց զրկանքի։ Այստեղի հ<այոց> եկեղեցի արդեն վճռել <է> երկու ամսվա հախ՝ հարյուր ռ<ուբլի> Ձեզ ճամփեցնել։ Հետո ինչ կտա աստված կտեսնենք2։
Հիմի շատ զբաղված եմ հին և նոր աշխատություններովս․ նամակդ կարդացի, բայց նա պարզ կարդալու համար գրվածք չէ ուսումնասիրության արժանի է. ժամանակով կթարգմանեմ ռուսերեն և Ձեր անվամբ կտպեմ իբրև բացատրություն Ձեր «նորոգման»3։
Սեղանին4 համար նեղություն մի քաշեք, թեպետ ամբողջության տեսակետից և ինքնուրույնության ձևին նայելով ցանկալի էր և նրան տեսնել շունչ առած Ձեր մատիտի տակ։
Հայ սուրբ Միքայելին և ուստաբաշ պ. Գևորգին բարևներս։ Հայ սուրբին հետ առանձին պետք է թղթակցեմ։ Եթե ուզածս իրագործվի, եկող տարի մեծ պեղումներ եմ ուզում կատարել և ընտանիքով գալ Անին։ Սենյակի հարցն է ինձ դժվարացնում գործս։ Չգիտեմ, արդյոք հարմար կլինի՞ մուզեում5 բնակվիլ, իսկ եթե ոչ, անցյալ տարվա պես ամենաընդարձակ սենյակ գրավել անիրավացի