Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Տեկորի տաճարը» զուտ մասնագիտական4 ըլլալուն գրեթե չի ծախվիր5։

Երկու փոքր պատկեր զետեղելս անհրաժեշտ եղավ, որոնց օրինակները կդնեմ նամակիս մեջ. կհուսամ․ թե ասով Ձեզ մեծ նեղություն չեմ պատճառեր։

Մասնավորապես կխնդրեմ, որ հոդվածս ստանալնուդ անմիջպես երկտողով մը իմացնել բարեհաճիք։

Մնամ խորին հարգանոք
Թ. Թորամանյան

96․ ԹՈՐԳՈՄ ԳՈԻՇԱԿՅԱՆԻՆ

<1911, 25 սեպտեմբերի>

Կփութամ սրտագին շնորհակալություններս հայտնել Ձեր անգնահատելի նվիրաբերության համար1, որն որ ստացա՝ երկու օր առաջ։ Վերին աստիճան հետաքրքրական եղան ինձ համար։ Ձեր ղրկած հատակագծերը, անգամ <մը> ևս համոզեցին զիս, որ գաղթական հայությունը շատ բան տարեր է իրեն հետ բյուզանդական տիրապետության սահմանները։ Եվրոպական գիտնոց խուզարկությունները արդեն քանի մը տարիե ի վեր վերջնականապես հաստատած են, որ ներքուստ կիսաբոլորակ վերջավորությամբ թևերով խաչաձև եկեղեցիներու հատակագծերը հայկական ստեղծագործություն են, միայն թվականներու անորոշություններ մեկ քանի այլազանություններու համար վարանում առաջ բերեր էին։ Վերջերս այդ կասկածն ալ փարատեցավ Ավանի եկեղեցվո ուսումնասիրությամբ, որ 6-րդ դարու շինություն է և այդ ձևե ամենահինը։ Ձեր ղրկած հատակագծերեն երեքը ս. Աս<տ>վածածին, ս․ Հր<ե>շ<տ>ակապետ և Գարահիսարի ս․ Առաքելոցր միևնույն հայաստեղծ հնագույն ձևին կպատկանին, թեև անտարակույս չեն հասնիր 5—7-րդ դարերը։ Գագիկ Արծրունիի Աղթամար կղզիին մեջ շինած եկեղեցին2 գրեթե նույն ձևը ունի և 10-րդ դարուն Վասպուրականի մեջ սկսեր էր ծաղկիլ այդ ձևը անշուշտ 7-րդ դարու Արարատյան դաշտի ընդհանրացող նույն ձևի հետևողությամբ։ Ամենայն հավանականությամբ Սենեքերիմի գաղթեն3 հետո ավանդապահ ժողովուրդը, եթե հեռացավ իր հայրենի երկրեն, սակայն չի մոռցավ յուր