Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեզ հայտնի է, որ վրաս ամենևին հագուստ չունիմ և ամաչում եմ մարդոց մոտ գնալու, այնուամենայնիվ, երբեք չեմ մտածում այդ մասին. առաջին հաջողութենես օգուտ քաղելով պիտի աշխատիմ teleobjectif4-ի մը տեր դառնալու. այժմեն անհրաժեշտ է անոր համար, որ գարնան պատրաստված ճանապարհորդեմ և փորձերու համար զուր ժամանակ չի կորցնեմ։ Ինչպես կերևի, ըստ ամենայնի կատարյալ և պետք եղած քանակությամբ հարամասունքներով առնվազն հարկավոր է 250 ռ<ուբլի>. առաջին առթիվ պետք է ճար անեք այդ մասին։ Ես պատրաստ եմ նույնիսկ երկրաչափական գործիքներս ալ ծախել՝ հակառակ պարագային և պակասը ամբողջացնել, քանի որ բերել տված օրես ինծի ոչ մեկ օգուտ չէ տված. Ձեզ հայտնի է արդեն որ Պետերբուրգ գրեցի արտոնության համար, տեսնենք պիտի տա՞ն...

Մոռացաք Լալայանցի ղրկած հոդվածիս5 մասին տեղեկություն ղրկելու. երկու նամակ գրեցի իրեն, ոչ մի կերպ չի բարեհաճեցավ պատասխանելու, ահա այսպես են մարդիկ։ Ես զոռով չի ձգեցի վրան հոդվածս, ինքն ալ խոստացեք էր անմիջապես շարելու տալ և սրբագրության ղրկել, բայց ասոր հակառակ նամակներու միջոցավ հարցումներու իսկ չի պատասխաներ։ Արդ կխնդրեմ Ձեզմե, որ առանց գանգատս իրեն հայտնելու, հարցնեք, թե փոշթով խրկածս հոդվածը ստացա՞ծ է թե ոչ, և թե պիտի հրատարակե՞ թե ոչ. հակառակ պարագային ետ ստացեք և ղրկեցեք ինծի, ես անպատճառ առանձին հրատարակել պիտի տամ։

Ե՞րբ պիտի երթաք Բաքու, չի մոռնաք գրել այնտեղեն մանրամասնություններ։

Մնամ խորին հարգանոք
Ձեր Թ. Թռրամանյան


99. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1911, 24 նոյեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ Տեր,

Ենթադրելով, որ Ձեզ համար հետաքրքրական կլինի, նամակով կուղարկեմ աղյուսի կտորե մը առնված մի լուսանկար, որուն վրա դրոշմված են ինձ համար գոնե անհասկանալի տառեր, թերևս ասորերեն։ Գտնված է Արտաշատեն1։ Հայտնի չէ, թե ի՞նչ բանի