101. ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծարգո պ․ Լիսիցյան,
Մեծ հաճույքով կարդացի Ձեր նամակը։ Հայ գեղարվեստը եվրոպական գիտնականներու ուսումնասիրության նյութ շինել՝ իմ սրտիս ամենամոտիկ բանն է. չափազանց ուրախ եմ և շնորհակալ, որ պր. Հ․ Ստչիգովսկի պիտի աջակցի վաղուց հետե իմ փայփայած նպատակիս։
Ինձ հայտնի են հարգելի գիտնականին հայ գեղարվեստի համար ունեցած սերը և հանուր աշխարհի ծանոթացնելու համար կատարած աշխատությունները, շատ անգամ ինքս ալ ղեկավարվեր եմ անոր կարծիքներով․ անկեղծորեն կհայտարարեմ, որ ներկան և ապագան երախտագիտությամբ պիտի հիշե պր․ Ստչիգովսկիի անունը, երբ հարցը պատմական հայ գեղարվեստի ժողովրդականացման վրա է1։
Խոնարհաբար կխնդրեմ, իմ կողմանե թարգման եղեք հարգելի գիտնականին և հայտնեցեք, որ ըստ ամենայնի պատրաստ եմ ույժերս ներած չափով նպաստել իր առաջադրած գեղեցիկ և ինձ համար անհունապես հաճելի գործին։ Միշտ կխրկեմ տեղեկություններ, պատկերներ և հրատարակություններ, եթե ունենամ այս վերջինես, որովհետև նյութական միջոցներու սղությունը միշտ արգելք է կատարելիք հրատարակություններուս։ Բնավ արգելք չէ իմ գերմաներեն չի գիտնալս։ Թող պր․ Ստչիգովսկի միշտ գրե ինձ, թե ինչ նյութեր առավելապես կհետաքրքրեն զինքը և ամենայն սիրով գոհացում տալու կաշխատիմ։ Գերմաներեն գիտցող բարեկամներ ունիմ մոտս, որոնք թե՛ կթարգմանեն ստացածներս և թե' իհարկին